Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ենթադրում եմ, որ Հայաստանի կառավարությունն իսկապես ճնշման տակ է. Փոլ Սթրոնսկի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին (Paul Stronski):

Հարցազրույցի սկիզբը՝ այս հղումով:

– Պարոն Սթրոնսկի, հայաստանցի որոշ փորձագետներ կարծում են, որ Արցախին հատկացվող ամերիկյան ֆինանսական օգնությունը կրճատելու հնարավոր որոշումը կարող է կապված լինել նաև այն հարցի հետ, որ Հայաստանը, ի թիվս շատ այլ պետությունների, միջազգային հարթակներում չի աջակցել Թրամփի նախաձեռնություններին, որոշումներին: Օրինակ՝ ՄԱԿ-ում կողմ է քվեարկել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի հայտարարությունը դատապարտող բանաձևին: Այս հանգամանքը, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր է խաղացել:

– Ոչ, դժվար թե դա էական ազդեցություն ունեցած լինի: Ամերիկյան օգնությունը կրճատելու՝ ամերիկյան կառավարության որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը որոշում կայացրեց ԱՄՆ-ի կողմից մարզված հայ ականազերծողներին ռուսական առաքելության շրջանակներում ուղարկել Սիրիա: Եվ այս որոշումը դրականորեն չընդունվեց Միացյալ Նահանգներում: ՄԱԿ-ում տարբեր քվեարկություններ են եղել: Հայաստանի նախկին կառավարությունը, օրինակ, դեմ քվեարկեց Ղրիմի անեքսիան դատապարտող բանաձևին, ինչը ևս շատ ոչ պոպուլյար քվեարկություն էր: Բայց Միացյալ Նահանգները չկրճատեց Հայաստանին հատկացվող օգնությունը: Ուստի, չեմ կարծում, թե այդ հանգամանքը լուրջ դեր է խաղացել:

– Այս համատեքստում էլ ավելի հետաքրքրական է այն տեղեկությունը, որ վերջին 2-3 տարիներին Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին հատկացված ռազմական օգնությունը անհամեմատ մեծ է Հայաստանին հատկացված օգնությունից: Մասնավորապես, ինչպես Հարավային Կալիֆոռնիայի հայազգի գիտաշխատող Էմիլ Սանամյանն է նշել իր հետազոտության մեջ, 2018 և 2019 ֆիսկալ տարիներին Միացյալ Նահանգները Ադրբեջանին հատկացրել է ընդհանուր առմամբ 102 մլն 577 հազար դոլար ռազմական և անվտանգության ոլորտում մի շարք խնդիրներ լուծելու համար: Մինչդեռ Հայաստանին 2018-ին հատկացվել է 4 մլն 172 հազար, 2019-ին՝ 2 մլն 800 հազար, իսկ 2020 թ. նախատեսվում է հատկացնել 2,1 մլն դոլար: Ընդհանուր առմամբ՝ մոտ 9 մլն դոլար: Մինչդեռ 2017-ին Ադրբեջանը ստացել էր ընդամենը 2 մլն դոլար: Այս գումարների մեծ մասն ուղղվելու է հանցավորության, թմրաշրջանառության, ահաբեկչության դեմ պայքարին, Ադրբեջանի պարագայում՝ նաև առափնյա և սահմանային անվտանգության ամրապնդմանը: Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ ամերիկյան ռազմական օգնության կտրուկ աճը Ադրբեջանին պայմանավորված է Թրամփի վարչակազմի հակաիրանյան արշավով:

– Այո՛, ակնհայտ է, որ դա Իրանի մասին է և կապված է Իրանի հանդեպ այս վարչակազմի դիրքորոշման հետ: Իրանը բարձր առաջնահերթություն է այս վարչակազմի համար, և Ադրբեջանին հատկացված ֆինանսավորումը հիմնականում կապված է Իրանի հարցի հետ:

– Նախորդ անգամ Դուք ասացիք, որ հայ-իրանական հարաբերությունները պոտենցիալ խնդիր են ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների համար: Դրանից շատ չանցած՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում՝ Atlantic Council կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ, հայտարարեց, թե «մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»: Սրանից պե՞տք է արդյոք եզրակացնենք, որ ամերիկյան կառավարությունն արդեն իսկ փորձում է ճնշումներ գործադրել մեզ վրա:

– Ճիշտն ասած՝ չգիտեմ: Կարծում եմ՝ պարոն Միրզոյանն ավելի շատ բան կիմանա այդ հարցի վերաբերյալ: Ամեն դեպքում կարծում եմ, որ ներկայիս վարչակազմը շատ է տարբերվում իր նախորդներից: Նախորդները՝ Բուշի վարչակազմը, Օբամայի վարչակազմը, պատրաստակամ էին աշխատելու Հայաստանի հետ պատժամիջոցների, առևտրի խնդիրների շուրջ և գտնելու լուծումներ: Իսկ այս վարչակազմը, մասնավորապես՝ ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը և նախագահ Դոնալդ Թրամփը, այնքան էլ հակված չեն դա անելու: Ուստի, ենթադրում եմ, որ ձեր կառավարությունն իսկապես ճնշման տակ է: Ու նորից՝ ականազերծման հետ կապված որոշումն ընդունվել է ավելի լայն համատեքստում: Միացյալ Նահանգներում անհանգստություններ կան այս խնդրի կապակցությամբ: Նահանգներում դժվար թե անտեսեն նման քայլերը, եթե դրանք կապված են Սիրիայի հետ: Նրանք ուզում են, որ ամերիկացի հարկատուների փողերը ճիշտ նպատակին ծառայեն:

Բայց եթե այդ փողերով մարզված, պատրաստված մարդիկ ուղարկվում են Սիրիա՝ օգնելու Ասադի դաժան ռեժիմին, ապա դա լուրջ մտահոգություն կարող է առաջացնել: Ես Հայաստանի բարեկամն եմ ու փորձում եմ պաշտպանել Հայաստանին նման հարցերում: Ես լիովին հասկանում եմ ներկայիս հիասթափությունը Հայաստանում՝ կապված Արցախի ականազերծման խնդրի հետ, բայց կարող եմ նաև ավելացնել, որ Հայաստանի կառավարության որոշումը իսկապես դրականորեն չի ընդունվել Միացյալ Նահանգներում: Եվ այս պարագայում ինձ պես մարդկանց համար բարդ է պաշտպանել Հայաստանին, քանի որ դա դիտվել է որպես ոչ այնքան բարեկամական քայլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում