Friday, 26 04 2024
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել

Նիկոլ Փաշինյանի բարդ երկընտրանքը. պետք է սատարել վարչապետին, բայց…

Կառավարությունը կուսումնասիրի Ամուլսարի հարցով միջազգային փորձաքննության արդյունքները՝ եզրակացության գալու համար. այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մինչ այդ խնդրելով Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին հակիրճ ներկայացնել փորձագիտական խմբի եզրակացությունը։

«Ըստ էության, ամենակարևոր երեք կետերը, որ եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս հանգելու, այն է, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա։ Երկրորդ՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի հետ որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի։ Երրորդ՝ ամենակարևոր հանգամանքն Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարփ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան»-ը ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կլինեն կառավարելի։ Ընկերությունը երեկ ծանոթացել է այդ եզրակացության հետ, «Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են 16 առաջարկվող մեղմման միջոցներից 15-ը կիրառել. 10-ը կիրառվում է, 5-ը պատրաստ են կիրառել, 1 մեղմման միջոցը քննարկման փուլում է»,- ասել է Գրիգորյանը։

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ որևէ հիմք չկա մեկ տարուց ավելի ընթացող քրեական գործով որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու։ Այլ խոսքով՝ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի, համենայնդեպս՝ իրադարձությունները զարգանում են այս հունով։

Այս որոշման ընդդիմախոսները, բնականաբար, տրամագծորեն հակառակ կարծիքի են։ Բնապահպանները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի մոտ։ Նրանք դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը և պնդում են, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Ամուլսարի խնդիրն ամենաբարդ ու բազմաշերտ խնդիրներից մեկն է, որն, անշուշտ, առաջիկա ամիսներին կարող է դառնալ բարդ որոշումների, անգամ հուզումների թեմա։ Մի կողմից՝ Ամուլսարի հետ կապված փորձաքննության արդյունքներն անհրաժեշտություն էին, որպեսզի կառավարությունը կայացնի վերջնական որոշում, մյուս կողմից՝ այդ որոշումը չի նպաստելու հանրային համաձայնությանը, ու մեծ հաշվով՝ Ամուլսարի շահագործումը չի բխում Հայաստանի ինքնիշխանության հրամայականից, օրակարգից։

Մի կողմից՝ Ամուլսարի պարագայում գործ ունենք ներդրումային ամենամեծ նախագծի հետ, ու ստեղծված ճգնաժամն ակնհայտորեն չէր նպաստում նոր ներդրումների ներգրավմանը, մյուս կողմից՝ միամիտ է կարծել, թե նախկին համակարգի հանցավոր ստվերային պայմանավորվածությունների հետևանք Ամուլսարի շահագործումը կարող է էական ազդեցություն ուենալ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վրա, մանավանդ այն պարագայում, երբ հեղափոխությունից հետո արմատապես չի փոխվել հայ-ռուսական հարաբերությունների որակը։

Մի կողմից՝ կան միջազգային պարտավորություններ, որոնց հակադրվել Հայաստանը չի կարող, ու այդ տրամաբանությամբ Ամուլսարը պետք է շահագործվի, մյուս կողմից՝ Ամուլսարը նախկին իշխանության թողած ծանր, կոռուպցիոն ժառանգություն է, ու նախկին համակարգին անհրաժեշտաբար տրվելիք իրավաքաղաքական գնահատականի համատեքստում պարտադիր անդրադարձ է լինելու նաև Ամուլսարին։

Հայաստանը չի կարող հանքերով զարգանալ, եթե գիտելիքն ու միտքը, առողջապահությունն ու զբոսաշրջությունն են զարգացման լոկոմոտիվը։ Հիմա պետք է հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանի ձևակերպած ռազմավարական նպատակադրումներում որտեղ է հանքարդյունաբերությունը, ինչ տեղ է հատկացված նրան վարչապետի տեսլականներում։ Սրա պատասխանն անշուշտ կտա Նիկոլ Փաշինյանը։ Մյուս կողմից՝ եթե դեմ ենք Ամուլսարի շահագործմանը, պետք է առաջարկենք այլընտրանք, թե ինչով ենք պատրաստվում լցնել բյուջեն։

Ամուլսարն ըստ ամենայնի կշահագործվի։ Դա է հուշում ռացիոնալ տրամաբանությունը, սակայն կառավարությունը պետք է գնա ոչ թե բնապահպանների ձայնը լռեցնելու ուղղությամբ, այլ հասարակությանը ներկայացնի երկրի տնտեսական զարգացման տեսլականը, որն անշուշտ պետք է հիմնված լինի ինքնիշխանության զարգացման վրա՝ բացառելով հանքարդյունաբերության դոմինանտությունը։ Արդար չի լինի քննադատել մի կառավարության, որը ստիպված է գնալ Ամուլսարի շահագործման, սակայն Փաշինյանի թիմից իրավունք ունենք պահանջելու տնտեսության կառուցվածքի, դրա օլիգարխիկ տրամաբանության արմատական վերանայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում