Monday, 13 05 2024
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով

Քաղաքական դաշտի շուտափույթ առողջացումը՝ հրամայական

Հայաստանի խորհրդարնական և արտախորհրդարանական ուժերը իրենց բովանդակությամբ, գաղափարախոսություններով, գործիքակազմերով և մեթոդներով չեն համապատասխանում նոր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու նոր Հայաստանի նպատակադրումներին:

Գլոբալ իմաստով քաղաքական համակարգն այսօր ապրում է խորը ճգնաժամ, քանի որ լինելով հանրային կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչը, առանցքային ենթահամակարգը, մնացել է անցյալում, այն Հայաստանում, որտեղ քաղաքականությունը ծավալվում էր միանգամայն այլ օրակարգերում, որտեղ քաղաքական պայքարի մշակույթն ու դրսևորումները միանգամայն այլ էին:

Սակայն, ինչպես արդեն նշել եմ, գործնականում չի կարող բռնապետական, ավտորիտար համակարգում գործած քաղաքական համակարգը նույն իներցիայով շարունակել գործել արդեն ժողովրդավարական երկրում, որը ենթադրում է քաղաքականության, քաղաքական մրցակցության ու պայքարի միանգամայն այլ մեթոդաբանություն և կառուցակարգեր:

Մեր քաղաքական ուժերը՝ բովանդակությամբ ու փիլիսոփայությամբ մնալով անցյալում, այսօր ընդամենը նոմինալ կերպով են տեղ զբաղեցնում նոր Հայաստանի քաղաքական ներկապնակում: Դա աղճատում, խեղում է քաղաքական կյանքը՝ գործնականում զրոյի հասցնելով առողջ քաղաքական բանավեճն ու մրցակցությունը:

Գործող իշխանության համար սա բավական շահեկան իրավիճակ է, քանի որ իշխանությունն՝ ինքը չունենալով գաղափարական, արժենաբանական հենք, իրեն բավական հարմարավետ է զգում գործող քաղաքական համակարգում, որի մասնակիցների հետ մրցակցության մեջ դեռևս հաղթանկած է դուրս գալիս: Սակայն դա երկար տևել չի կարող, քանի որ պետությունը չի կարող զարգանալ առանց գաղափարական հենք ու ժամանակին համընթաց օրակարգ ունեցող քաղաքական ուժերի, և կրկին գաղափարազուրկ, որևէ «իզմի» չդավանող իշխանության:

Քաղաքական դաշտի նոմինալ զբաղվածությունը ժամանակի և տարածության մեջ փոխարինվելու է նոր քաղաքական մշակույթ, իրապես գաղափարական հենք ու ռազմավարական զարգացման տեսլական ունեցող քաղաքական միավորներով, որոնք ապահովելու են քաղաքական բանավեճի նոր որակ ու որպես դրա հետևանք՝ պետության զարագացման համար այդքան կարևոր ու կենսական ծրագրեր ու այլընտրանքներ:

Գործող քաղաքական համակարգը՝ նախկինից իներցիայով եկած քաղաքական ուժերով, առավել ևս՝ նախկին իշխանությանը սպասարկած կուսակցություններով ու քաղաքական դաշտի նորելուկ, սակայն նախկինի ռևանշին ծառայող միավորներով, այլևս սպառել է իրեն:

Հայաստանը կարիք ունի նոր քաղաքականության, նոր քաղաքական մտքի, նոր քաղաքական գաղափարների, նոր քաղաքական սկզբունքների ու գործիքերի: Որքան շուտ կազմավորվեն այնպիսի որակներ ունեցող քաղաքական խմբերն ու միավորները, որքան արագ քաղաքական բանավեճի ներկայի ու անցյալի իռացիոնալ հակադրությունից տեղափոխվի ապագա, այնքան ավելի մոտ ու տեսանելի կլինի Հայաստանի զարգացումը:

Հայաստանի զարգացման ռազմավարական նպատակներ հռչակելուց առաջ կամ գոնե դրան զուգահեռ պետք է մտածել քաղաքական դաշտի առողջացման, քաղաքական դաշտի զտման ու նոր ժամանակներին համապատասխանեցման մասին: Առանց այդպիսի կենսունակ քաղաքական համակարգի պետությունը չի կարող ունենալ հավակնոտ նպատակներ ու ծրագրեր:

Միայն առողջ ու ժամանակակից քաղաքական համակարգը կարող է նպաստել այդ հավակնոտ նպատակների իրագործման համար անհրաժեշտ ծրագրերի, հայեցակարգերի, այլընտրանքների առաջացմանն ու առաջ մղմանը: Նոր քաղաքական համակարգը պետք է դառնա գաղափարների գեներացման, գաղփարների «արտադրության» դարբնոց՝ բավարարելով մրցունակ, ամուր և ժամանակակից պետություն ունենալու հանրային պահանջարկը:

Շարունակելի

https://www.facebook.com/babajanyana/posts/2649035168460527?__xts__[0]=68.ARAvMgJsU2Rz_TKzT4c1F1sMLXyRyv3AjyHLO-Q7LpQdrssjwXReIGXHDEGrIZXBgS4khUksNHimYXWC25QKJTeS2HIp7vbYhWC4L0Op1JmvoqV3UVYwfSOmtQ9JB_VC9V-9hKf8LxY0AP4VAvzFzupuXZB9cmNazsSvgvzFeqC6kMXtZYxyowRRP7u9ClyX7hDvFMpf6DDZo2ySl61wjxURHlg78jNUwQ3ErfpXVgYF36TpvkbLcHrj29gaxkq0-OgzzbXMqQvkplVKCFxLgCUEaoKNORH4MuskP0_CuHvnWdznKXvaaHOZPcxd4mIf-NquG-s1ArIQNyxowN6JRw2P&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում