Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Հանդիպումը վարչապետը հեռարձակում է իր ֆեյսբուքյան էջում:
Քաղաքապետի հետ վարչապետը քննարկում է Երևանի աղբահանության խնդիրը:
Հայկ Մարությանի խոսքերով` ինքը շատ սխալ է համարում, որ ի սկզբանե Երևանի մասշտաբների նման քաղաքում գործի աղբահանություն իրականացնող մեկ ընկերություն:
Նրա որակմամբ` հենց դա է պատճառներից մեկը, որ այժմ նման խնդիրների են բախվել: