Thursday, 28 03 2024
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ի՞նչ էր հուշում BBC-ն Նիկոլ Փաշինյանին. Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պետական դավաճանությունը պոզով ու պոչով կենդանի չի
———————–

BBC ռուսական ծառայության Մարտի 1-ի վերաբերյալ վերջին անդրադարձը մեր հասարակական-քաղաքական շրջանակներում դիտարկվեց որպես նախկին հրապարակման մեջ թույլ տված կոպիտ սխալներն ուղղելու և անհարմար վիճակից դուրս գալու փորձ։

Սակայն շատ քչերը հասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

Նախորդ հրապարակման մեջ BBC լրագրողը պնդում էր, որ ունի նախաքննական նյութերին <> հասանելիություն, որը նրան կարող էին տրամադրել միայն ՀՔԾ-ն՝ քաղաքական որոշման կամ ներքին արտահոսքի առկայության դեպքում։

Հաշվի առնելով BBC հեռուստաընկերության հանրային կարգավիճակն ու համաշխարհային մեծ հեղինակությունը, ինչպես նաև այս առիթով քրեական գործ չհարուցելու ՀՔԾ և Գլխավոր դատախազության համառությունը, կարելի է համոզված կերպով պնդել, որ նախաքննական գաղտնիքին BBC <> հասանելիություն է տրամադրվել ՀՀ բարձրագույն իշխանության քաղաքական որոշմամբ։

Սակայն այստեղ առաջ են գալիս մի քանի կարևոր հարցեր. իսկ ինչի՞ համար էր պետք ՀՀ բարձրագույն իշխանություններին գնալ այսօրինակ քայլի, ի՞նչ խնդիր էին ուզում նրանք լուծել սրանով, ի՞նչ հրեշավոր ծրագիր էին փորձում կյանքի կոչել նրանք։

Մարտի 1-գործը հայտնվել է փակուղում և այնտեղից դուրս գալու որևէ հնարավորություն պրակտիկապես չունի։ 10 սպանությունների բացահայտման տանող վերջին թելը կտրվեց Գեղամ Պետրոսյանի վրայից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեղադրանքը հանելուց և նրան ազատ արձակելուց հետո։

Մարտի 1-ի գործը վերջին 10 տարին եղել է ընդդիմության, իսկ ներկայումս իշխանության, հիմնական քաղաքական հաղթաթուղթը, որի շահարկման միջոցով այն ստացել է լրջագույն քաղաքական դիվիդենտներ, իսկ ավելի կոնկրետ՝ իշխանություն։ Այս գործը չի կարող տապալվել, այն ձեռնտու չի այս գործի ոչ՛ ներքին, և ոչ էլ արտաքին հովանավորների համար։

Մարտի 1-ի արտաքին հետքի և հովանավորության մասին կասկածները նոր չեն, սակայն մինչ այժմ չի եղել որևէ ապացույց, որ կհաստատեր առկա կասկածները։

Բրիտանական BBC հեռուստաընկերությունը, իր կողմից հրապարակած առաջին հոդվածում, ուղղակիորեն կապեց 10 սպանությունները Արցախից բերված զորախմբի և նրա ղեկավար գեներալ Սամվել Կարապետյանի հետ։

Իշխանական քարոզչական մեքենան անմիջապես ակտիվորեն տարածեց այս մեղադրանքը՝ նպատակ ունենալով հանրային լեգիտիմություն հաղորդել այս թեզին, որից հետո ՀՔԾ-ին կմնար լուծել այն իրավական փաթեթավորում տալու տեխնիկական խնդիրը։

<> դավաճանական թեզը շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2008-ին, ինչի հրեշավոր նպատակը դժվար չէր հասկանալ։

Օտարերկրյա այս հեղինակավոր լրատվամիջոցը ՀՀ իշխանություններին հուշում էր հետագա քայլերը՝ 10 սպանությունները բացահայտելու և միաժամանակ կարևոր մի քանի խնդիր լուծելու համար։

Իսկ ի՞նչ էր հուշում BBC Նիկոլ Փաշինյանին։

1. Ոչ մի պարագայում թույլ չտալ Մարտի 1-ի գործի տապալում, քանի որ այն բացի ներքին, ունի նաև արտաքին շահառուներ;

2. Վերակենդանացնել <> վարկածը, այն առավելագույնս հանրայնացնել՝ Հայաստանի հասարակության մեջ հակաարցախյան տրամադրությունների գեներացման նպատակով;

3. Որպես կոնկրետ պատասխանատու ընտրել արցախյան գեներալիտետի միջից ամենաազդեցիկ և Հայաստանի նախկին իշխանություններին ամենամոտ գտնվող Սամվել Կարապետյանին;

4. Հիմքեր ստեղծել Արցախյան հակամարտությունը առավելագույնս անվտանգ լուծելու համար (TAP TANAP տարածաշրջանային, բայց աշխարհաքաղաքական լրջագույն նշանակություն ունեցող գազային ծրագիրն օր առաջ պետք է սկսվի)։

Հայաստանի ներսում կոշտ հակազդեցություն հանդիպելով, մասնավորապես նախաքննական գաղտնիքի հրապարակման հիմքով քրեական գործ հարուցելու կոնկրետ պահանջի արդյունքում այս ծրագիրը տապալվեց, քանի որ քրեական գործ հարուցելու ուղիղ պահանջը և հանցագործության մասին հրապարակային հաղորդումը մանևրի որևէ հնարավորություն չտվեցին ՀՀ իշխանություններին։ Ինչպես քրեական գործի հարուցումը, այնպես էլ մերժումը էլ ավելի էր խորացնում իշխանության փակուղային վիճակը։

Այս ծանր վիճակում Հայաստանի իշխանություններին օգնության հասավ նույն բրիտանական BBC հեռուստաընկերությունը, որն անհույս փորձ արեց փրկել իր հայկական գործընկերներին ու լուծել իր իսկ կողմից ստեղծված խիստ անհարմար վիճակը։

Արդեն կարելի է հաստատապես պնդել, որ Հայաստանի և Արցախի դեմ հյուսված են եղել խիստ վտանգավոր դավեր, որը հաջողվեց հաղթահարել ներքին դիմադրության շնորհիվ։

Իսկ Մարտի 1-ի գործն այլևս տապալված է, որի մասին առավել հանգամանալից կխոսեմ առաջիկայում։

Հ.Գ. Որպես հավելում նշեմ, որ նշված արարքը չի սահմանափակվում զուտ նախաքննական գաղտնիքի հրապարակման շրջանակներում, այլ կրում է առավել բարդ և հանրային առավել մեծ վտանգավորություն ունեցող հանցակազմի հատկանիշներ։ Իսկ այսպիսի հանցագործություններն անպատիժ չեն մնում, չունեն վաղեմության ժամկետ, քանի որ ուղղված են պետության և պետականության դեմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում