ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ իր նախաձեռնած ստորագրահավաքից մինչև Արցախի ու Հայաստանի միացման վերաբերյալ:
Բաբայանը, ով մտադիր է առաջադրվել իբրև Արցախի նախագահի թեկնածու, խոսելով «ԱԱԾ ղեկավարի միջնորդությամբ» Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կազմակերպված հանդիպման մասին, նշել է՝ ԱԱԾ ղեկավարը որևէ կապ չունի, իրենք արդեն հինգ անգամ հանդիպել են և հանդիպել են որպես քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Բաբայանն ընդգծել է՝ միասնական թեկնածու չի լինելու, իրենք գնալու են իրենց ճանապարհով: