Քիչ առաջ ավարտվեց Ուկրաինայի առաջնության առաջին տուրի «Չեռնոմորեց»-«Մետալուրգ» հանդիպումը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելլին և Գևորգ Ղազարյանը մեկնարկային կազմում էին, իսկ Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ մտավ մրցավարի ավելացրած ժամանակում: Մկրտչյանը փոխարինեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Մարկոսին, ով 47-րդ րոպեին դարձավ այս խաղի միակ գոլի հեղինակը:
Նշենք, որ ակտիվ էր նաև Գևորգ Ղազարյանը, ով երկու վտանգավոր հարված կատարեց «Չեռնոմորեց»-ի դարպասին, իսկ Մարկոսը 6 հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ, որոնցից մեկը առաջին խաղակեսի վերջնամասում ետ մղվեց դարպասաձողից:







































