Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Մարդկանց դժբախտացնող ազգային արժեքն այլևս դադարում է ազգային լինել

Վերջին ամիսների ընթացքում հանրային տիրույթում ամենաքննարկված թեման «ընտանիքն» է, կամ ինչպես ազգայնականներն են ասում՝ «ավանդական հայ, քրիստոնեական ընտանիքը»։ Վերջին ձևակերպման ջատագովների կարծիքով ինչ-որ մութ ուժեր տարբեր միջոցներով փորձում են ոչնչացնել ընտանիքի ավանդական ինստիտուտը: Իհարկե մեր հանրույթը դավադրությունների տեսությունների սիրահար է, բայց թողնենք այս անլուրջ խոսակցություններն ու ի վերջո հասկանանք, թե ինչ է իրենից ենթադրում հայկական ավանդական ընտանիքը: Մինչ այդ խոստովանենք, որ ընդդիմախոսների առաջ քաշած մտահոգությունները բավականին անլուրջ են ու չհիմնավորված։ Առհասարակ՝ ընտանիքը պետական համակարգում այլ դրսևորում ունի, իսկ պետության բացակայության պայմաններում՝ այլ։ Պետության բացակայության պայմաններում ընտանիքի ինստիտուտը կրկնապատկում է իր կարևորությունը։ Հենց այդ նույն գործընթացը կատարվել է նաեւ հայկական միջավայրում։ 14-րդ դարի վերջերից սկսած (Երբ անկում ապրեց Կիլիկիայի հայկական թագավորությունը) հայերը՝ որպես գոյության առաջնային գրավականներ, սկսում են դիտարկել լեզուն, եկեղեցին և ընտանիքը։

Պետականության գաղափարը աստիճանաբար դուրս մղվեց հանրության գաղափարական ընկալումներից։ Վերոհիշյալ գիտակցությունը ավանդույթի ուժով հասել է մինչև մեր օրերը։ Նույնիսկ հիմա կարող ենք տեսնել, որ մարդիկ անընդհատ փորձում են պաշտպանել լեզուն, ընտանիքը եւ եկեղեցին, նրանց միշտ թվում է, թե այս երեք միավորներին վտանգ է սպառնում։ Երեք տարրերի առաջնայնության գիտակցությունը, որ ժամանակին դիտարկվում էր իբրեւ հայի գոյակարգի առանցք, անկախ պետության պայմաններում դեռեւս ձեւափոխման չի ենթարկվել։ Կարելի է ասել, որ ձեւափոխության գործընթացն անցումային փուլում է, ներդրվում են համապատասխան ադապտացիոն մեխանիզմներ, որոնք պետք է ապահովեն հասարակության անցումը արժեբանական մեկ միջավայրից դեպի մյուսը։ Ավանդական ընտանիքը հիերարխիկ, ուղղահայաց համակարգ էր, որին բնորոշ էր ֆունդամենտալիզմը, այսինքն՝ կենսահույզ հարցերի պատասխաններն անցյալում փնտրելու ու գտնելու միտումը։

Տեսական իմաստով նվիրապետության ամենավերին օղակում, որպես կանոն, գտնվում էր մեծ տատը։ Բայց գործնական իշխանությունը պատկանում էր տղամարդկանց։ Փոխհարաբերման հիմնական կերպը ադաթներն ու ավանդույթներն էին։ Վերջիններս դիտարկվում են իբրեւ ընտանիքի պահպանման առաջնային մեխանիզմներ, այլ տարբերակ չէր կարող լինել Օսմանյան տիրապետության պայմաններում։ Այլ խոսքով՝ փակ, աշխարհից կտրված հանրույթի համար առաջնային պլան են մղված ավանդույթներն ու ադաթները, իսկ օրենքները նվաճողինն են, որոնց պետք է ենթարկվել միայն հարկադրանքի պայմաններում, այն էլ՝ առերես։ Այսպիսի գիտակցությունը ընտանեկան բռնությունը դարձնում է տանելի երեւույթ, այն հանդես է գալիս որպես ընտանիքի միասնության, ամրության երաշխավորներից մեկը, չէ՞ որ ընտանիքն էլ ինչպես տեսանք վերևում, փոքրիկ իշխանապետություն էր, իսկ փակ տիրույթում իշխանության լեգիտիմությունը պետք է մշտապես հիմնավորվի։ Ուժի գործադրումը դրա տարատեսակներից է:

Ասվածից չպետք է ենթադրել, որ ընտանեկան բռնությունը բնորոշ երեւույթ է հայ իրականությանը։ Որեւէ մշակութային միջավայրի ընտանեկան բռնությունը բնորոշ չէ, իսկ դրա համապատասխան դրսեւորումները պետք է դիտարկել ոչ թե բռնությունն այս կամ այն միջավայրին բնորոշ լինելու համատեքստի մեջ, այլ հանրույթի պատմական զարգացման առանձնահատկությունների ծիրում։ Չխորանալով պատմական երեւույթների մեջ, նշենք, որ այսպիսի գիտակցությունը զարգացման գործընթացի հապաղման պայմաններում հասել է մինչեւ 21-րդ դար։ Ներկայումս մեր առջեւ՝ որպես խնդրո առարկա, դրված է 21-րդ դարի հայը, որը գիտակցաբար կամ, երբեմն, անգիտակցաբար պետք է մերժի իր կյանքի ֆունդամենտալիստական երանգներն ու դրվագները։ Նա պետք է հասկանա, որ ապրում է նոր աշխարհում՝ մի նոր երկրում, որն այլեւս Օսմանյան կամ էլ Ռուսական կայսրությունը չէ, Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն միջնադրյան կամ էլ 19-րդ դարի ընտանիքի մոդելն այլևս արդիական չէ: 21-րդ դարի արդիականացված ու նորացված հանրությունը կեցության նոր խնդիրներ պետք է դնի իր առջև։ Մարդը անխուսափելիորեն ապրում է էվոլյուցիայի անվերջանալի շղթայի պայմաններում: Իսկ եթե մարդն անըդհատ փոփոխվում է, ապա ինչպե՞ս կարող է ընտանիքը մնալ նույն տեղում՝ 19-րդ դարում: Ընատինիքի ինստիտուտը ևս պետք է մտնի էվոլյուցիայի շղթայի տրամաբանության մեջ:

Հասկանալի է ընդամենը 30 տարեկան Հայաստանը պետք է ադապտացիոն ինչ-որ շրջափուլ անցնի՝ արդիականության թելադրած հրամայականնեը դարձնելով իր գիտակցության անբաժանելի մասնիկը։

Այլընտրանք չկա, կանխատեսվող արդյունքի վրա կասկածել պետք չի, քանի որ փոփոխվող աշխարհի հետ միասին փոխվում է նաև հանրությունը, փոխվում է հայի ինքնությունը՝ աստիճանաբար ստանալով պետական արժեքներ դավանող համակեցության կարգավիճակ։ Ձեւավորվում է հայաստանցու նոր ինքնություն, որի առանցքում լինելու են ոչ թե ավանդույթները, ադաթներն ու եկեղեցին, այլ ինքնիշխանությունը, պետականությունը, սոցիալական արդարության ձգտումն ու սահմանադրականությունը։ Էթնիկ ինքնությունը փոխարինվում է պետական ինքնությամբ:

Արժեբանական հենց այս փոփոխությունների միջավայրում ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դրսևորումները կդիտարկվեն որպես խորթ երեւույթ:

Իսկ ինչ վերաբերում է այս փոփոխությունների հանրային պահանջի բացակայության խնդրին, ապա այդ դիտարկումը նույնպես անլուրջ է, քանի որ հասարակական կյանքի կարևորագույն ռեֆորմները միայն հանրային պահանջի առկայությամբ չեն կարող կյանքի կոչվել, քանի որ հանրույթները երբեմն գլխի չեն ընկնում, որ իրենք ճահճում են և այլափոխման պետք ունեն։ Գալիս ենք այն եզրահանգմանը, որ որոշակի դեպքերում պետությունը չպետք է հաշվի նստի հանրային պահանջի առկայության հետ, այլ անի այն, ինչը ներհատուկ է պետության հռչակած արժեքներին ու Սահմանադրության համապատասխան դրույթներին։

Մարդիկ դեռեւս չեն կարող զգալ որեւէ արժեբանական փոփոխության հրատապությունը, քանի որ բնակչության մեծ մասը, ինչպես նշեցինք, դեռևս ապրում է 19-րդ դարի գիտակցությամբ։ Մի խոսքով՝ արհեստական աղմուկն ու մարգինալ խմբերի դավադրությունների տեսություններն արագ կմոռացվեն, իսկ իրական արժեքները աստիճանաբար մարդկանց համար կդառնան a priori գիտակցություն, քանի որ հարափոփոխ աշխարհի հետ միասին կերպափոխվում է նաեւ հայ հանրությունը՝ 19-րդ դարի պետականազուրկ հայի գիտակցությունը աստիճանաբար դառնում է պետականաստեղծ ազգի գիտակցություն։ Վերջաբանի փոխարեն նշենք, որ արժեքը դադարում է այլևս արժեք լինել, երբ չի երջանկացնում մարդկանց։ Մարդուն դժբախտացնող ընտանիքը ազգային արժեք չէ, թքած բռնության վրա խարսխված արժեքի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում