Ինչպես հաղորդում է BBC-ն, հայտնաբերվել է հսկայական դինոզավրի՝ պլիոզավրի գանգ, որը շատ լավ է պահպանվել: Այս կենդանին ապրել է օվկիանոսում 155 միլիոն տարի առաջ:
Այն հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի Դորսեթ դքսության լողափնյա շրջաններից մեկում: Գանգը գրունտից առանձնացնել համար մասնագետներին անհրաժեշտ է եղել 18 ամիս: Նրանք գանգի պահպանվածությունը գնահատում են 95%:
Գանգի երկարությունը մոտ 2.4 մետր է: Այս տվյալի հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ պլիոզավրի մարմնի երկարությունը կազմել է 15-18 մետր: Այժմ մասնագետները փորձում են պարզել, թե արդյո՞ք այս կենդանին ավելի մեծ է եղել մինչև հիմա հայտնաբերված ամենամեծ պլիոզավրից՝ Predator X-ից, որի ոսկորներն այնքան էլ լավ չեն պահպանվել:










































