Ղրղզստանի իրավապահ մարմինները երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի տանը նրան ձերբակալելու նպատակով ձեռնարկված գրոհից հետո հայտնաբերել են 11 միավոր հրազեն և ռազմամթերք՝ հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
«2019 թվականի օգոստոսի 8-ին Ալամեդինսկյան շրջանի Կոյ-Տաշ գյուղում ՆԳՆ աշխատակիցների կողմից նախկին նախագահ Ա. Աթամբաևին ձերբակալելուց հետո նրա տան զննմամբ միլիցիոներները հայտնաբերել և առգրավել են տարբեր տեսակի հրազեն և ռազմամթերք… Ընդհանուր թվով առգրավվել է 11 միավոր հրազեն և ռազմամթերք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հստակեցրել են, որ առգրավվել է դիպուկահար հրացան, 2 կարաբին, 4 ատրճանակ և 4 հրացան: Առգրավվել է նաև զենք, որը խլվել էր ԱԱՊԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներից՝ 7 միավոր 12 մմ տրամաչափի օդամղիչ հրացան՝ նախատեսված ռետինե փամփուշտներով կրակելու համար»: