Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՊԲ սպայական ակումբում կկայանա ՊԲ շահագործումից հանված տեխնիկական միջոցների աճուրդ-վաճառք

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, ՊԲ սպայական ակումբում կայանալու է ՊԲ շահագործումից հանված և դուրս գրված դաստիարակության տեխնիկական միջոցների աճուրդ-վաճառք:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հավելյալ տեղեկատվության համար դիմել ԱՀ ՊՆ բարոյահոգեբանական ապահովման բաժին: Հեռ.՝ (047) 94 34 92

ՊԲ շահագործումից հանված և դուրս գրված դաստիարակության տեխնիկական միջոցների աճուրդի անցկացման կանոնակարգը՝ ստորև:

ՊԲ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

1) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կանոնակարգով կարգավորվում է ՊԲ շահագործումից հանված և դուրս գրված դաստիարակության տեխնիկական միջոցների աճուրդի միջոցով մասնավորեցման գործընթացը:

2. Սույն կանոնակարգով իրականացվող աճուրդի ձևը դասականն է:

3. Աճուրդի ընթացքում վճարները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

4. Աճուրդն իրականացնում է ԱՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված աճուրդային հանձնաժողովը (այսուհետև` հանձնա­ժողով): Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

2) ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

1. Աճուրդը կազմակերպվում է հրապարակային ծանուցման մեջ նշված օրը և ժամին:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կատարվում է ՀՀ պաշտպա­նութ­յան նախարարության «Մարտիկ» պաշտոնաթերթում և www.nkrmil.am պաշտոնական կայքէջում` աճուրդի օրվանից առնվազն 30 օր առաջ:

3. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները:

4. Գույքի վիճակի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հրապարակված տվյալների անճշտության համար հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում, եթե անճշտությունը չի կատարվել վերջինիս կողմից:

5. Սույն կանոնակարգին կարելի է ծանոթանալ աճուրդի կազմակերպման վայրում կամ ԱՀ պաշտպանության նախարարության www.nkrmil.am պաշտոնական կայքէջում:

3) ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼՈՏԻ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻ­ՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ԱՀ/ՀՀ/ քաղաքացի հանդիսացող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր սահմանված կարգով աճուրդին մասնակցելու դիմում են ներկայացրել (ձև 2):

2. Համաձայն Երևանի ապրանքա-հումքային բորսայի տվյալների` Դաստիարակության տեխնիկական միջոցներից հեռուստացույցերի համար մեկնարկային գինը սահմանվել է 460-500 ՀՀ դրամ, ԴՎԴ նվագարկիչների համար 200-220 ՀՀ դրամ, իսկ ձայնաուժեղարար/ձայնախոսափողների համար 320-350ՀՀ դրամ:

3. Աճուրդի մասնակիցներն ազատված են աճուրդի մասնակցության վճարից:

4. Նախքան աճուրդի բացումը` մասնակիցներն իրավունք ունեն ՊԲ ակումբում ծանոթանալու աճուրդի ծանուցման մեջ նշված դաստիարակության տեխնիկական միջոցներին` հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 09:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով աճուրդի մասնակցի վկայականը:

5. Աճուրդի օրը` մինչև աճուրդը սկսելը, հանձնաժողովը գրանցում է աճուրդի մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հավաստող փաստաթղթերը և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է ներկայացված մասնակցի վկայականի համարին համապատասխան քարտ:

6. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

Լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին:

4) ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

1. Աճուրդներն անցկացվում են դասական (գնի ավելացման) եղանակով:

2. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է աճուրդի ձևը, հայտեր ներկայացնելու կարգը, լոտի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը, աճուրդային նվազագույն քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով և կարող է կլորացվել հարյուր դրամի ճշտությամբ մինչև առավելագույն ամբողջ թիվը:

3. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր` մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռք բերելու մասին:

4. Այն դեպքում, երբ հայտարարված գնով լոտը ձեռք բերելու համաձայ­նություն չի լինում, աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Գույքը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիս գնորդների բացակա­յու­թյան դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

5. Աճուրդի ժամանակ յուրաքանչյուր մասնակից կարող է լոտի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի գնային հայտերով կամ հայտի չափից ոչ պակաս գումարով` բարձրացնելով մասնակցի վկայականի համարին համապատասխանող համարը (քարտը):

6. Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից` աճուրդավարի կողմից առաջարկված գինը երրորդ անգամ հայտարարելուց` մուրճիկի երրորդ հարվածից հետո:

7. Եթե աճուրդի ժամանակ մի քանի մասնակիցներ հավասար չափով միա­ժա­մանակ գնային հայտ են ներկայացրել, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդա­վարը աճուր­դում հաղթող համարված մասնակցին որոշում է վիճակահանու­թյամբ:

8. Վիճակահանությամբ աճուրդում հաղթող համարված մասնակցի որոշումը կատարվում է հետևյալ պայմաններով.

Աճուրդային հանձնաժողովի անդամները բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ որոշում են միաժամանակ հայտ ներկայացրած մասնակիցներին, այնուհետև մասնակցի վկայականին համապատասղան համարը պարունակող քառածալ թղթերը դրվում են ծրարներում և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ: Աճուրդում հաղթող է համարվում այն մասնակիցը, որի մասնակցի վկայականին համապատասխանող համարը աճուրդավարը առաջինն է հանում արկղից:

9. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը և հանձնաժողովը ստորագ­րում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, որի մեկ օրինակը, հաղթողի կողմից լրիվ վճարումները կատարելու դեպքում, հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հաղթողին:

10. Եթե աճուրդի հաղթող ճանաչված անձը արձանագրության վերաբերյալ առարկություններ է հայտնում, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:

5) ԼՈՏԻ ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ ժամկետ սահմանված չլինելու դեպքում` աճուրդում հաղթող ճանաչված անձն արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտ(եր)ի գինը:

2. Աճուրդում հաղթող ճանաչված անձին երկու օրինակից տրվում է վճարման հանձնարարագիր, որոնցից մեկը մնում է հանձնաժողովի մոտ (ձև 3):

3. Աճուրդում հաղթող ճանաչված անձը վճարման հանձնարարագրում նշված գումարը սահմանված ժամկետում փոխանցում է ԱՀ պաշտպանության նախարարությանը` ՊԲ ֆինանսական բաժնի դրամարկղ և վճարումը հիմնավորող փաստաթուղթը ներկայացնում է հանձնաժողովին:

4. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը հանձնաժողովի հետ միասին ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ (ձև 4):

6) ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

1. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդի հաղթողը սահմանված ժամկետում չի կատարել վճարումը և հրաժարվել է գույքը ձեռք բերելուց,

2) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ:

2. Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանագ­րու­թյուն (ձև 5):

3. Նույն լոտը 3 աճուրդում չվաճառվելու դեպքում հանձնաժողովը տվյալ գույքի վերաբերյալ փաստաթղթերն ուղարկում է ՊԲ ԲՀԱ բաժին` խոտանելու:

7) ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հանձնաժողովը կազմակերպում է աճուրդի փաստաթղթային ձևակերպում­ները և դրանք պահում աճուրդի ավարտից հետո 3 տարվա ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում