Իտալական Կապրի կղզու ծովափի հարևանությամբ գտնվող շքեղ զբոսանավի վրա գերմանացի 46-ամյա սուպերմոդել Հայդի Քլումի և 29-ամյա երաժիշտ Թոմ Քաուլիցի հարսանեկան տոնախմբությունից հետո տեղի ոստիկանությունը զույգին վեց հազար եվրո տուգանք է նշանակել:
Radar Online-ի հրապարակման համաձայն՝ նորապսակները լողացել են հայտնի Կապույտ գրոտի ջրերում: Եվ դա խստիվ արգելվում է օրենքով: Հայդին և Թոմը սուզվել են զբոսանավից օգոստոսի 5-ին մայրամուտից անմիջապես հետո: Անցյալ տարի Հայդին և Թոմը թույլ էին տվել իրենց նույն կերպ խախտել օրենքը:
Կապույտ գրոտում ռոմանտիկ լողի տեսանյութը նրանք տեղադրել էին Instagram սոցիալական ցանցում: Այն ժամանակ դա ներվեց նրանց: Այս անգամ ոստիկանությունը նրանց սպասում էր ելքի մոտ:

https://www.instagram.com/p/BmIUQVNnLCL/?utm_source=ig_embed








































