Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Պակիստանի վարչապետը կոմիտե է ստեղծել Քաշմիրի վերաբերյալ Հնդկաստանի որոշմանը պատասխան տալու համար

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կարգադրել Է հատուկ կոմիտե ստեղծել Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշմանը իրավական, քաղաքական ու դիվանագիտական պատասխան մշակելու համար: Այդ մասին օգոստոսի 7-ին հայտնել Է Daily Times պարբերականը՝ վկայակոչելով վարչապետի կարգադրությունը:

Ինչպես նշում Է պարբերականը, հատուկ կոմիտեն բաղկացած կլինի յոթ անդամից, որոնց թվում են՝ Պակիստանի արտաքին գործերի նախարարր Շահ Մեհմուդ Կուրեշին, Պակիստանի գլխավոր դատախազ Անվար Մանսուր Խանը, արտաքին գործերի առաջին փոխնախարար Սոխայիլ Մահմուդը, կրոնի հարցերով հատուկ դեպանորդ Ահմեդ Սուֆին, ինչպես նաեւ Միացյալ հետախուզական վարչության տնօրեն Ֆայիզ Համիդը, Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի ռազմական գործողությունների վարչության պետ Նաուման Զաքարիան եւ Հասարակայնության հետ կապերի միացյալ ծառայության տնօրեն Ասիֆ Գաֆուրը:

«Պակիստանի վարչապետը դրանով իսկ անհապաղ յոթ մարդուց բաղկացած թիմ Է ստեղծում, որը պետք Է հանձնարարականներ տա հնդկական Քաշմիրի օկուպացման հետ կապված վերջին իրադրձություններին իրավական, քաղաքական ու դիվանագիական պատասխան ձեւակերպելու համար»,- հրատարակությունը մեջբերումԷ կարգադրության տեքստը: Ավելի վաղ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել Է Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի կառավարության որոշումը, կարգավիճակ, որն ամրագրված Է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածում: «Ինչպես հետեւում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւից, Նյու Դելիի ոչ մի գործողություն չի կարող փոխել այդ վիճելի տարածաշրջանի կարգավիճակը: Իսլամաբադը բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկի այդ անօրինական գործողությունները կասեցնելու համար»,- նշել Է ԱԳՆ-ն:

Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան նախօրյակին հայտարարել Է, որ պակիստանյան բանակը կաջակցի Ջամուիի եւ Քաշմիրի հնդկական նահանգի բնակիչներին՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու Նյու Դելիի որոշման կապակցությամբ: Պակիստանի վարչպետ Իմրան Խանը հայտարարել Է, որ Հնդկաստանի կողմից Ջամուի եւ Քաշմիրի նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկումը կբերի տարածաշրջանի խաղաղության ու կայունության կործանման:

Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել Է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով Է օժտում Ջամուի եւ Քաշմիրի նահանգը: Ինչպես խորհրդարանում հայտնել Է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը, Ջամուի եւ Քաշմիրի կառուցվածքը պետք Է վերակազմվի: Կառավարության առաջարկության համաձայն, Ջամուն եւ Քաշմիրը կորցնում Է նահանգի կարգավիճակը եւ դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում Է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում Է միութենական տարածք: Նաեւ այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի եւ կառավարման ոլորտում: Ընդսմին Ջամուն եւ Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը:

Ջամուում եւ Քաշմիրում՝ Հնդկաստանի միակ նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին: Ընդսմին Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ չկա պաշտոնական սահման. երկու պետությունների բանակներին բաժանում Է հսկիչ գիծը: Նյու Դելին Պակիստանի իշխանություններին մեղադրում Է զինված անջատականներին աջակցելու մեջ: Իսլամաբադն այդ մեղադրանքները մերժում Է, հայտարարելով, որ Քաշմիրի բնակիչներն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում