Քաղաքապետարանի գործողությունները ոչ թափանցիկ եւ անպատասխանատու են: Օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ քաղաքի իշխանությունները ընտրություններում ստանալով շատ ձայներ, պետք է կատարեն իրենց խոստումները, եւ նույնիսկ եթե կան օբյեկտիվ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս դրանցից որեւէ մեկն իրականացնել, այդ մասին պետք է պարզ ասել: Սակայն խնդիրն այն է, որ ըստ էության ոչինչ չի արվել:








































