Արքայազն Հարին շնորհավորել է կնոջը՝ Մեգան Մարքլին, ծննդյան օրվա առթիվ: Տեսանյութը հայտնվել է Instagram-ի պաշտոնական էջում:
Սասեքսի դուքսը հրապարակումը, որն ուղեկցվել է Մեգանի լուսանկարով, նվիրել է կնոջը: Տեքստում արքայազն Հարին Մեգանին հիասքանչ է անվանել և շնորհակալություն հայտնել իր կողքին լինելու համար:
«Շնորհակալ եմ, որ միացար ինձ այս արկածախնդրության մեջ՝ սիրով, Հարի»,- գրել է նա:
Օգոստոսի 4-ին Մեգանը դառնում է 38 տարեկան:











































