Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Իրական խնդիրները թողած, գերադասում են PR-վել իրենց հետ ոչ մի կապ չունեցող Կալավանի ֆոնին»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում օրեցօր ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները՝ վթարներն ու վրաերթերը, որոնց հետևանքով կյանքից զրկվում են Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ։

Զարմանալի է, որ այս խնդրի շուրջ աղմուկ չեմ բարձրացնում մեր, այսպես կոչված, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչները։

Մի՞թե այդքան բարդ է ընկալել, որ ՃՏՊ-ների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած յուրաքանչյուր անձ պոտենցիալ զինվոր է, սահմանի և հայրենիքի պաշտպան, իսկ կանայք՝ զինվորի մայր և խնամող։

Բանակում ցանկացած միջադեպ լայն արձագանք է գտնում, ակտիվիստները սկսում են մեղադրել հրամանատարներին, քաղաքական սպեկուլյատորներն ու մանիպուլյատորները պահը բաց չեն թողնում բանակը վարկաբեկելու, հեղինակազրկելու, մարդկանց աչքերում այն արժեզրկելու համար։

Իսկ մի քանի անգամ գերազանցող և տագնապալի չափերի հասնող ՃՏՊ-ները նրանց հետաքրքիր չեն, չկա պատվեր, քաղաքական դիվիդենտ չեն ակնկալում, իսկ մարդկանց կյանքն ու առողջությունը այս պարագայում արժեք չեն ներկայացնում։

Չգծանշված փողոցները, անտարբեր ոստիկանները, «ամեն ինչ որոշող վարչապետները», որոնք կապները կտրած, իրենց տեր են հռչակել հանրապետության փողոցներում և մեքենան վարում են ըստ իրենց ցանկության, չլուսավորված հետիոտնային անցումները, տեխնիկապես անսարք և շահագործման համար ոչ պիտանի մեքենաներով յուրաքանչյուր պահի մահացու վտանգ են ներկայացնում մեր և մեր երեխաների համար։

Լուծումներն առկա են, սակայն դրան կրում են ոչ պոպուլյար բնույթ և հաստատապես կառաջացնեն լուրջ դժգոհություն մեր քաղաքացիների «հպարտ» շերտի մոտ։

Երևի հասկացաք, թե ինչու այս խնդիրը չի դառնում հանրային լայն քննարկման առարկա, քաղհասարակությունը չի աղմկում, իսկ իշխանությունները, իրական խնդիրները թողած, գերադասում են PR-վել իրենց հետ ոչ մի կապ չունեցող Կալավանի ֆոնին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում