Պակիստանի ամենամեծ քաղաքում՝ Կարաչիում, քաղաքական հողի վրա սկսված զանգվածային բախումները խլել են մոտ 90 մարդու կյանք մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով Պակիստանի ներքին գործերի նախարար Շարաֆ Ալ-Դին Մեմոնին:
Նախարարն ասել է, որ սպանվածների մեջ կա երկու երեխա՝ 12-ամյա տղան սպանվել է այսօր առավոտյան: Մեմոնը պատմել է, որ ձերբակալվել են 10 հոգի, որոնք մեղադրվում են բախումները կազմակերպելու մեջ: Անհանգիստ շրջաններ են ուղարկվել պահակապարեկային խմբեր:
«Ազատությունը» տեղեկացնում է, որ բախումները հրահրվել են «Մուտթահիդ Քաումի» շարժման կողմից, որը ներկայացնում է Հնդկաստանից Պակիստան տեղափոխվածների շահերը, իսկ հակառակորդների դերում են փուշտուների «Աուամի» ազգային կուսակցությունը:










































