Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Սեղանի հաշիվը փակելու շուրջ վեճի ժամանակ հաճախորդը դաժանաբար սպանել է Աբովյանի «Օլե» ակումբի տնօրենին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Հակոբ Արշակյանի գործի դատական քննությունը:

1992 թվին ծնված Հակոբ Արշակյանը դեպքի պահին 24 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ի սահմաններում Հակոբ Արշակյանը ընկերոջ՝ Միքայելի հետ գնացել է Աբովյան քաղաքի «Օլե» ակումբ:

Նրանք զբաղեցրել են ակումբի սրահում գտնվող սեղաններից մեկը, օգտագործել են ոգելից խմիչք ու զվարճացել են մինչև գիշերվա ժամը 1-ն անց 30-ը:

Այդ ընթացքում Հակոբ Արշակյանը, ըստ մեղադրանքի, նկատել է, որ ակումբի սրահում մեկ այլ սեղանի մոտ անծանոթ աղջկա հետ նստած է իր ընկերներից՝ Սարգիսը:

Հակոբը տեղափոխվել է Սարգսի սեղանի մոտ:

Ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Հակոբը վճարել է իրենց սկզբնական սեղանի հաշիվը և ցանկացել է դուրս գալ ակումբից: Դուրս գալու ժամանակ նա նկատել է, որ Սարգիսը մտնում է ակումբի տնօրեն Մամիկոն Գ.-ի աշխատասենյակ:

Հակոբը ցանկացել է իմանալ՝ ինչու է Սարգիսը մտել տնօրենի աշխատասենյակ, ինքն էլ է ներս մտել:

Պարզվել է՝ Սարգիսը բավական գումար չուներ սեղանի հաշիվը փակելու համար, նա խնդրել է տնօրենին, որ հաշիվը վճարի մի քանի օր հետո:

Հակոբ Արշակյանը, ըստ մեղադրանքի, անհարկի միջամտել է ընկերոջ ու ակումբի տնօրենի խոսակցությանը և վիրավորական արտահայտություններ է արել տնօրենի հասցեին, մասնավորապես՝ նրան ասել է. «Ի՞նչ կապիկություններ եք անում»:

Վեճ է առաջացել Հակոբի ու ակումբի տնօրենի միջև: Վեճին միջամտել է նաև տնօրենի ընկեր Հրաչյան, ում Սարգիսը անվանել է «փեջնիկ», և վեճը ավելի է բորբոքվել:

Վիճաբանությունը շարունակելու համար չորսով տնօրենի աշխատասենյակից դուրս են եկել, գնացել են ակումբի բակ:

Այնտեղ Սարգիսը բռունցքով հարվածել է տնօրենի ընկեր Հրաչյային ու ասել է. «Հեսա գալու ենք, տես՝ ինչ ենք անելու»:

Ակումբի տնօրենը զայրացել ու պատասխանել է. «Ում հետ ուզում ես՝ արի»:

Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Արշակյանը վրդովվել է տնօրենի խոսքերից, նրան ասել է. «Էդ ի՞նչ ասելու բան էր, որ ասում ես»:

Նա տնօրենին առաջարկել է երկուսով առանձնանալ ու պարզաբանել տեղի ունեցածը:

Տնօրենը Հակոբի հետ առանձնացել է բակում:

Հակոբը, ըստ դատական ակտի, դանակով երեք անգամ հարվածել է Մամիկոն Գ.-ի գլխի ու պարանոցի հատվածներին:

Տուժողը ձախ ականջախեցու ծակած-կտրած, ձախ քունքային շրջանով գանգի խոռոչ թափանցող, գլխուղեղի ուղեղիկի վնասումով վնասվածքների ձևով ստացել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Նրան տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան:

Սակայն վերը թվարկված վնասվածքների հետևանքով տուժողի մոտ գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարում, օրգանիզմի ընդհանուր ինքնաթունավորում է առաջացել:

2016 թ. նոյեմբերի 8-ին Մամիկոն Գ.-ն առանց գիտակցության գալու երևանյան հիվանդանոցում մահացել է:

Մինչև տուժողի մահը Հակոբ Արշակյանին մեղադրանք էր առաջադրված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Տուժողի մահից հետո մեղադրանքը փոփոխվել է, Հակոբ Արշակյանը մեղադրվել է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Հակոբ Արշակյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ցավում է կատարվածի համար, ինքը չէր ցանկանում, որ նման բան լինի: Տուժող Մամիկոնին ճանաչել է մոտ երեք տարի: Ինքը «Օլե» ակումբ հաճախել է ամիսը մի քանի անգամ: Մամիկոնի հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել, առհասարակ իրենք խնդիրներ չեն ունեցել:

Դեպքի օրը ինքը հանդիպել է ընկերոջ՝ Միքայելի հետ, գարեջուր են խմել: Միքայելն իրեն գումար պիտի տար, տվել ու գնացել է: Ակումբ է եկել իր ընկեր Սարգիսը՝ մի անծանոթ աղջկա հետ: Ինքը նրանց շամպայն է հյուրասիրել, 10-15 րոպե նստել է նրանց սեղանի մոտ: Ակումբի տնօրեն Մամիկոնը նստած էր սեղաններից մեկի մոտ՝ հինգ-վեց հոգու հետ:

Ժամը 23-ի սահմաններում ինքը փակել է իր սկզբնական սեղանի հաշիվը՝ 12 հազար դրամ. վերցրել էր 4 շիշ գարեջուր ու 1 շիշ շամպայն, որը Սարգիսենց սեղանին էր դրել:

Արդեն ցանկանում էր դուրս գալ ակումբից, երբ նկատել է, որ Սարգիսը բարմենի հետ խոսում է՝ մոտի գումարը քիչ լինելու մասին: Հետո նա մտել է տնօրենի աշխատասենյակ: Ինքը ցանկացել է Սարգսին ասել, որ տնօրենի մոտ չմտնի, ինքը պատրաստ էր նրանց սեղանի հաշիվը փակել: Չի հասցրել ասել, այդ պատճառով Սարգսի հետևից մտել է տնօրենի աշխատասենյակ: Այնտեղ վեց-յոթ հոգի կար: Ինքը նկատել է, որ Սարգսի հետ վեճ է սկսվում: Փորձել է միջամտել: Հավաքվածներին ասել է՝ հո դուք էրեխա չե՞ք, ի՞նչ ա էղել: Իրեն չեն լսել: Ինքը չի ասել. «Ի՞նչ կապիկություն եք անում»: Մամիկոնն ասել է՝ էստեղ բազար անելու տեղ չի, դուրս էկեք աշխատասենյակից: Իրենք դուրս են եկել: Ինքը մի քիչ ուշ է դուրս եկել, որովհետև փորձել է ճշտել՝ ինչքա՞ն է Սարգսի հաշիվը: Երբ դուրս է եկել, տեսել է, որ Սարգիսը ճանապարհի մյուս կողմից ասում է՝ կգամ ձեզ կտեսնեմ: Մամիկոնն էլ ասել է՝ ում հետ ուզում ես՝ արի:

Ինքը մոտեցել է, ինքն ու Մամիկոնը «ընկերական խոսելով, վիճվելով» բարձրացել են մոտ 20 մետր: Մամիկոնը վրդովված խոսել ու հոյհոյանք է տվել, թե ո՞վ կարա գա էս օբյեկտ ու իրան սենց պահի: Այդ ժամանակ ինքը ձեռքի ափով հարվածել է Մամիկոնի դոշին, որ նա սթափվի:

Մամիկոնը հետ է գնացել, առաջ է եկել, ցանկացել է ոտքով հարվածել իրեն, չի ստացվել, նա փաթաթվել է իր գոտկատեղին:

Իր ձեռքերը գրպաններում էին: Մի գրպանում հեռախոսն էր, մյուս գրպանում ծալովի դանակ կար՝ փակ վիճակում: Ինքը առևտրով էր զբաղվում, անընդհատ փողի հետ էր գործ ունենում, ապահովության համար մոտը դանակ էր պահում:

Երբ Մամիկոնը փաթաթվել է իրեն, փորձել է իրեն վայր գցի, ինքը մի ձեռքով բռնել է եղևնուց, մյուս ձեռքով գրպանից մի բան է հանել ու աջից ձախ, վերևից ներքև՝ երկու կամ չորս անգամ հարվածել է Մամիկոնի գլխի հատվածին: Երրորդ անգամ հարվածելու ժամանակ դանակը բաց վիճակում մտել է Մամիկոնի գլխի մեջ, բայց ինքը չգիտեր, որ ձեռքինը դանակ է, ու դանակը բացվել է: Այդ ամենը վայրկյաններ է տևել: Ինքը դանակը պատահաբար է հանել, մտածել է՝ հեռախոսն է: Երրորդ հարվածից հետո Մամիկոնը թողել է իրեն, շրջվել, ձեռքը գլխին դրած՝ քայելով գնացել է դեպի ակումբ, իսկ ինքը ակումբի հակառակ կողմով է դուրս եկել: Ինքը չգիտեր, որ դանակը բացվել ու մտել է Մամիկոնի գլխի մեջ, իմացել է հաջորդ օրը: Երևի հարվածներ հասցնելու ընթացքում էր դանակը բացվել… Ինքն իրեն մեղավոր է ճանաչում կռիվ անելու համար, ինքը չէր կարող կանխատեսել, որ նման բան կարող է լինել…

Տուժողի իրավահաջորդը՝ կինը, հայտնել է, որ դեպքից հետո ամուսնուն վիրահատել են: Երբ նա գիտակցության է եկել, իրեն ասել է. «Ոնց թուլեն միամտացրեց ու խփեց…»: Ինքը չէր թողնում, որ ամուսինը շատ խոսի, բժիշկն արգելել էր դեպքի վերաբերյալ խոսել նրա հետ: Ինքը խնամում էր ամուսնուն: Վիրահատության երրորդ օրը նրա վիճակը կտրուկ վատացել է: Նա անընդհատ շարժվում էր, վիրակապը արձակվել էր, ու ինքը տեսել է, որ նրան մի քանի անգամ էին խփել…

Գործով վկա Բագրատ Հ.-ն՝ Մամիկոնի ընկերը, դեպքի պահին եղել է ակումբում: Նա հայտնել է, որ խառնաշփոթ է սկսվել, Մամիկոնը մի անծանոթ տղայի հետ դրսում խոսում էր: Հետո ինքը Մամիկոնին տեսել է նստարանին նստած՝ դանակը գլխի մեջ: Նա ասել է, թե ուզում է որդուն տեսնել: Ինքը խնդրել է, որ նա չխոսի, ուժերը խնայի: Քանի որ շտապօգնությունն ուշանում էր, ինքն է իր մեքենայով Մամիկոնին հասցրել հիվանդանոց: Նա նստած էր իր կողքի նստատեղին, ամբողջ ճանապարհին կրկնում էր, թե ուզում է տեսնել որդուն: Դանակը խրված էր նրա գլխի ձախ մասում…

Ականատես վկաները հայտնել են, որ Մամիկոնը խնդրում էր դանակը հանել գլխի միջից, ասում էր՝ ո՞նց խփեց, ո՞նց հարմարացրեց…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Մամիկոն Գ.-ի վնասվածքները՝ գլխի ձախ քունքային շրջանի՝ գանգի խոռոչ թափանցումով, ուղեղիկի վնասումով վերքի, ձախ ականջախեցու ծակած-կտրած վերքի ձևով հասցվել են ծակող-կտրող գործիքով: Գանգի խոռոչ թափանցող վնասվածքը տուժողի առողջությանը հասցրել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Որպես Հակոբ Արշակյանի անձը բնութագրող հանգամանք՝ դատարանը հետազոտել է նաև դպրոցի տնօրենի տված, դպրոցական շարադրություն հիշեցնող բնութագիրը, որում մասնավորապես նշված էր. «Հակոբը անմիջական, ընկերասեր, առանց որևէ շահախնդրության անմիջապես օգնության հասնող ընկեր էր: Նաև ուներ բռնկվող բնավորություն: Հաճախ այդ իսկ պատճառով կխոցվեր, մի կողմ կքաշվեր: Չէր սիրում, երբ փորձում էին շրջանցելով ծածկել սխալ արարքը, սիրում էր պարզություն, նայել աչքերին ու ներողություն խնդրել և մեծահոգաբար ներել դիմացիներին՝ հայացքում միշտ ունենալով մի ջերմ ժպիտ»…

Դատարանը հաշվի է առել, որ Հակոբ Արշակյանը դատված է եղել, դատվածությունը մարված չէ: Արձանագրվել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Հակոբ Արշակյանի կողմից:

Հակոբ Արշակյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Այս պատժին գումարվել է նաև 2014 թվին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով տուգանքի ձևով նշանակված պատժի չկրած մասը՝ 200 հազար դրամը: Վերջնական պատիժ է նշանակվել 10 տարի ազատազրկում և տուգանք՝ 200 հազար դրամի չափով: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի նոյեմբերի 24-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում