ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով 50-100 փաստաբանների՝ ի աջակցություն դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությանը, նշեց, որ ողջունելի է, որ ինքնին դրական է, որ փաստաբանական հանրույթը կարողանում է ինչ-որ հարցի շուրջ համախմբվել, բայց թեև հարյուր փաստաբանը քիչ թիվ չէ, այնուամենայնիվ, պետք է հիշենք, որ 2000-ից ավելի փաստաբաններ կան Հայաստանում:
Պատգամավորը, խոսելով դատաիրավական բարեփոխումներից, նշեց՝ վեթինգ կլինի, թե բարեվարքություն, սկզբունքային տարբերություն չի տեսնում, սկզբունքային է տեսնում այն, որ կոնկրետ տեսլական լինի:












































