Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանը կարիերան կշարունակի ռուսաստանյան այլ ակումբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կորյանը պաշտոնապես պայմանագիր է ստորագրել Վորոնեժը ներկայացնող «Ֆակել» ակումբի հետ: Տեղափոխության մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
«Ֆակել»-ը հանդես է գալիս ՖՆԼ-ում (Футбольная национальная лига): Կորյանը Հայաստանի ազգային թիմում մասնակցել է 14 խաղի: