Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել է, թե ինչպիսին է իրեն տեսնում տասը տարի անց։ Համապատասխան հարցին պատասխանելով՝ նա առանձնացրել է իր երկու գլխավոր ծրագրերը։
Նախ, Պորոշենկոն հույս է հայտնել, որ տասը տարի անց ողջ-առողջ կլինի։
«Ես շատ կցանկանայի ողջ լինել»,-ընդգծել է նա։
Նա նաև հավելել է, որ երազում է իր կարիերան ավարտել որպես Եվրախորհրդարանի պատգամավոր։