ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խոստման համաձայն՝ Վայոց ձորի սահմանապահ/սահմանամերձ Նոր Ազնաբերդ համայնքում Հայաստանի էլեկտրական ցանցել ՓԲԸ տնօրեն Կարեն Դարբինյանի հետ շուրջ երկու շաբաթ առաջ իմ հանդիպումից հետո որոշվեց մինչև օգոստոսի 1-ը լուծել գյուղի էլեկտրաէներգիայի ցածր լարման խնդիրը։
Ընկերությունը նոր տրանսֆորմատոր է տեղադրել գյուղում՝ ապահովելով էլեկտրականության հավասարաչափ լարմամբ բաշխումը։
Նոր Ազնաբերդ համայնքի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ այսօր առավոտյան հեռախոսազրույցում որոշեցինք սկսել մեր հաջորդ նախաձեռնությունը, որի մասին կտեղեկացնեմ մոտ ապագայում։











































