Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ինչու է «մտահոգվել» «Վալլեքս» ընկերությունը, և որքանով է վտանգավոր Թեղուտի պոչամբարը

«Վալլեքս» խումբը պնդում է՝ անհրաժեշտ է անհետաձգելի քայլեր իրականացնել Թեղուտի պոչամբարի պատվարի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Երեկ ընկերությունը հաղորդագրությամբ հայտնել է իր մտահոգությունները, ըստ որոնց՝ միջազգային կազմակերպությունների եզրակացություններով ամրագրվել է, որ առանց պոչամբարի պատվարի կայունության մակարդակի բարձրացման և սեյսմիկ ու ստատիկ անվտանգության ապահովման՝ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի ինքնափլուզման իրական վտանգ։

«Հետևաբար անհրաժեշտ է անհետաձգելի քայլեր իրականացնել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարի պատվարի կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ: Հարկ ենք համարում նշել, որ տրված եզրակացությունների խորքային ուսումնասիրությունը վկայում է, որ պոչամբարի պատվարի անվտանգության ապահովման աշխատանքների կատարման անհրաժեշտությունը որևէ կերպ չի կարող նվազել պոչամբարի շահագործման ժամանակավոր դադարի արդյունքում։ Համաձայն տրված եզրակացությունների՝ պոչամբարի պատվարի կայունության վտանգներն էապես չեն նվազելու նույնիսկ նախագծայինից զգալիորեն ցածր ծավալներով արտադրողականությամբ կոմբինատի շահագործման դեպքում»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք բազմիցս տեղյակ են պահել պոչամբարի պատվարի խնդրի մասին ՎՏԲ բանկին, կառավարությանը, նախարարություններին, Լոռու մարզի ղեկավարությանը։ Եվ վերջում, ըստ էության, «Վալլեքս» ընկերությունը հայտարարում է, որ եթե պատվարի հետ ինչ-որ բան լինի, իրենք դրա համար որևէ պատասխանատվություն չեն կրում։ «Տեղյակ լինելով, որ Ընկերությունը՝ ի դեմս ներկա բաժնետերերի ու գործադիր մարմնի, փաստացի վերագործարկել է Թեղուտի լեռնահանքային համալիրը, հերթական անգամ հայտարարում ենք, որ «Վալլեքս» խումբը ներկայումս այդ համալիրի նկատմամբ որևէ վերահսկողություն և (կամ) ազդեցություն չունի ու պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման կամ այլ անբարենպաստ իրավիճակի առաջացման դեպքում որևէ կերպ չի կարող պատասխանատու լինել դրա հետևանքների համար»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար, բնապահպան Արթուր Գրիգորյանը «Վալլեքս» ընկերության կողմից Թեղուտի պոչամբարի խնդրով հանկարծակի անհանգստանալը պատահական չի համարում։ Նրա կարծիքով՝ այս հաղորդագրությամբ «Վալլեքս» ընկերությունն առնվազն երեք միաժամանակյա քայլ է անում: «Մասնավորապես, իրավաբանորեն իրենց երաշխավորում են հետագա քրեական պատասխանատվությունից՝ այն դնելով ներկայիս խելացի իշխանությունների վրա, հանդես են գալիս բարոյական կերպարով ու ձեռքի հետ էլ քացի են տալիս հանքն իրենցից խլած նոր ընկերությանը»,- կարծում է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ բովանդակային առումով տեղի է ունենում այն, որ «Վալլեքս» խմբի փոխարեն եկել է նոր ընկերություն, որն աշխատանքները վերսկսելուց առաջ պետք է ստանա նախորդին տրված բոլոր թույլտվությունները՝ այդ թվում մթնոլորտային օդի արտանետումների, ջրօգտագործման և, ուշադիր՝ այլևս վթարային պոչամբարում թափոններ տեղադրելու համար: Եվ եթե պոչամբարի տեխնիկական վիճակի համար պատասխանատու է արտակարգ իրավիճակների նախարարությունը, ապա այդ վթարային պոչամբարում թափոններ տեղադրելու համար պատասխանատու է բնապահպանության նախարարությունը: «Հիշեցնեմ՝ վերջինս, «Հետք» լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան, նշել էր, որ պոչամբարի խնդիրները վերաբերում են արտակարգ իրավիճակներին, մինչդեռ մենք գործ ունենք համալիր ու փոխկապակցված հարցերի հետ, իսկ կառավարությունը միասնական մարմին է:

Թվում է, թե նոր ընկերությանը տրվելիք թույլտվությունները զուտ տեխնիկական բնույթ են կրում, քանի որ նախորդ ընկերությունն արդեն ուներ դրանք, որոնց ժամկետները դեռ չեն ավարտվել, սակայն մենք ունենք սկզբունքորեն նոր քաղաքական, իրավական ու էկոլոգիական իրավիճակ, ինչը թույլ չի տալիս հարցին նայել զուտ տեխնիկապես: Այլ կերպ ասած՝ պոչամբարի վթարայնության պաշտոնական հիմնավորմամբ մեկուկես տարի չաշխատող հանքավայրի վերագործարկումից առաջ նոր թույլտվությունները պետք է տրամադրվեին նոր գնահատման արդյունքում, քանի որ բոլորս գիտենք, թե, պայմանական ասած, հին իշխանություններն ինչպես են այդ թույլտվությունները տվել։

Մի ուշագրավ բան էլ. ընկերությունն ասում է՝ օտարերկրյա մի շարք հեղինակավոր կազմակերպությունների գնահատմամբ՝ պոչամբարը փլուզվելու է անգամ թույլատրվածից ավելի քիչ ծավալներով հանքաքար արդյունահանելու դեպքում: Հավատում եմ, բայց չմոռանանք, որ պոչամբարն ի սկզբանե էր սխալ կառուցված և հենց սկզբից վթարային էր, մինչդեռ այդ նույն «հեղինակավորները», հիմնվելով «բարձր միջազգային ստանդարտների» վրա, պարբերաբար դրական գնահատականներ են տվել թե՛ պոչամբարի, թե՛ ամբողջ հանքային համալիրի կայունությանը: Սա՝ այն մասին, թե ինչ արժեք ունեն թմբկահարվող «միջազգային», «հեղինակավոր», «բարձրակարգ» և այլ կլիշեները: Սովորական առևտրականներ են, ոնց ուզեն՝ այնպես կգրեն, հետո իրենց կաշին փրկելու համար «մտահոգ» բաներ կասեն: Ինչ հիմա ասում են, ճիշտ են ասում, բայց նախորդ ասածների համար էլ դեռ պետք է պատասխաններ տան. ինչպես «Վալլեքսի» ղեկավար կազմը, այնպես էլ «միջազգային հեղինակավորները»,- կարծում է Արթուր Գրիգորյանը։

Հայկական բնապահպանական ճակատն արդեն իսկ արձագանքել է «Վալլեքսի-ի այս հաղորդագրությանը։ Նրանց գնահատմամբ՝ Թեղուտի հանքի վերագործարկման հետ առնչություն ունեցած և այս տեղեկություններն անցած տարվա հուլիս ամսից թաքցրած բոլոր պետական պաշտոնյաներն ու գործիչները պետք է անհապաղ հրաժարական տան։

Իսկ պոչամբարի հնարավոր վնասման դեպքում հետևանքները կարող են շատ-շատ ծանր լինել։ Փորձագետների խոսքով՝ Թեղուտի պոչամբարի վնասման դեպքում կուտակված պոչանքը ծածկելու է Շնող և մյուս համայնքները և Դեբետ գետով հասնելու է Վրաստան, ինչը կարող է արդեն լուրջ միջազգային խնդիրներ առաջացնել։

Բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այն վիճակը, որն այսօր մեզ մոտ ստեղծվել է հանքարդյունաբերության ոլորտում՝ հատկապես մետաղական հանքերի հետ կապված, ուղղակի սպանիչ է Հայաստանի համար: «Մենք հիմքից կտրում ենք Հայաստանի բնությունը և տնտեսությունն ու ապագան։ Եվ սա ինձ համար զարմանալի չէ, քանի որ այն վիճակը, որ ստեղծվել է՝ ամենուրեք բաց հանքեր, չվերահսկվող պոչամբարներ, խիստ վտանգ է ներկայացնում, առավել ևս հիմա, երբ մոլորակը շատ ապակայունացած է։ Նման պայմաններում սեյսմիկ վտանգավոր գոտում այսպես պոչամբարներով ծածկել երկիրը անթույլատրելի է։ Իսկ եթե այդ ամենն արդեն արվել է, էլ ինձ ոչինչ չի զարմացնում»,- ասաց տիկին Դանիելյանը։

Նրա խոսքով՝ «Վալլեքսը» նման հայտարարություն անելուց առաջ պետք է տար մի շարք հարցերի պատասխաններ, թե ինչու է պոչամբարը վթարային, ինչու է ի սկզբանե սխալ կառուցվել, և նոր միայն խոսեր առկա վտանգների մասին։ «Իսկ վտանգը շատ մեծ է։ Մենք պոչամբարի վթար ունեցել ենք 90-ականներին Դաստակերտի պոչամբարում, երբ սելաֆը քանդեց պատվարը, և ամբողջ այդ թույնով լցված ջուրը եկավ ու լցվեց խմելու ջրի ջրամբար։ Մի քանի գյուղերում մարդիկ թունավորվեցին, զորամասերում թունավորումներ եղան։ Իսկ մենք այսօր ունենք 23 պոչամբար, որոնք որևէ նորմի բացարձակապես չեն համապատասխանում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Կարինե Դանիելյանի խոսքով՝ այլևս անթույլատրելի է Հայաստանում մետաղական հանքարդյունաբերությունը, նոր հանքավայրերի շահագործումը։ Նա նշեց, որ պետք է մասնագիտական, անկախ փորձագիտական միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվի, որը պետք է ուսումնասիրի և պատասխաններ տա, թե ինչ կարելի է անել արդեն իսկ ստեղծված իրավիճակում։ Ընդ որում՝ ոչ միայն Թեղուտի պոչամբարի մասով, այլև առհասարակ։ «Իրոք, պատկերն աղետալի է»,- եզրափակեց տիկին Դանիելյանը։

Նշենք, որ այս վտանգներից զատ արդեն իսկ ակնհայտ է, որ Թեղուտի հանքավայրը կրկին շահագործվելու է։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանքավայրում արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում