Թերեզա Մեյը, որը վերջերս լքեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, արձակուրդ է մեկնել Իտալիա՝ հայտնում է Brescia Oggi-ն:
Սկզբում նա հանգստացել է Գարդա լճի ափին և հինգ ժամ տևած թեյախմությունից հետո գնացել է Սիրմիոնե, որտեղ ամուսնու ուղեկցությամբ շրջել է տեղի զարդերի խանութներում:
Նշվում է, որ նա գնել է մի քանի վզնոց և հանդիպել զարդերի իտալացի դիզայների հետ: