«Ստամբուլյան կոնվենցիա» կոչվող փաստաթուղթը ոչ միանշանակ է ընդունվում Հայաստանում, ստեղծվել է «Ո՛չ ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնությունը, որը պնդում է, որ այն սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: Կոնվենցիայի ընդդիմախոսներն այն համարութմ են հակասահմանադրական: Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի դիտարկամանը ի պատասխան՝ Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը մասնավորապես ասաց. «Մենք հարգանքով ենք վերաբերվում որևէ մեկի խոսքի ազատությանը և արտահայտվելու ազատությանը՝ սա հիմնարար արժեք է, սակայն մենք մեր պարտքն ենք համարում օբյեկտիվորեն ներկայացնելու, թե ինչի մասին է կոնվենցիան, և հատկապես ինչի մասին չէ այդ կոնվենցիան: Արդարադատության նախարարությունում մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, համոզմունք են առաջացրել, որ Կոնվենցիան Սահմանադրությանը հակասող որևէ բան չի սահմանում, հատկապես այնպիսի բաներ, որ մեղսագրվում են այդ կոնվենցիային»:
Պատասխանելով «Ինչո՞վ է պայմանավորված կոնվենցիայի վավերացման հետ կապված շտապողականությունը» հարցին, Արդարադատության փոխնախարարն ասաց, որ «չկա նման շտապողականություն, բայց այդ հարցի պատասխանի համար գուցե պետք է հետ նայել և տեսնել՝ ինչ է արվել, և պրոցեսն ինչպես է ընթացել: Ի՞նչ է արել մեր երկիրը: Հավատարիմ մնալով իր՝ բռնությունից զերծ հասարակություն կառուցելու իր դիրքորոշմանը, որն արձանագրված է կառավարության ծրագրում, իր միջոցառումների ծրագրով նախատեսել է կոնվենցիայի վավերացման գորխընթաց: Սա կարգավորվում է մեր օրենսդրության միջազգային պայմանագրերի մասին օրենքով»:
Մանրամասները՝ տեսանյութում։








































