ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Washington Post պարբերականը «ռուսական ակտիվ» է անվանել։ Այս մասին նա հայտարարել է, երբ CNN-ի եթերում նրան հարցրել են ընտրական գործընթացներն օտարերկրյա միջամտությունից պաշտպանելու հարցում Հանրապետական կուսակցության անգործության մասին։
Ավելի վաղ պարբերականը Սենատում մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելին է «ռուսական ակտիվ» անվանել՝ ընտրություններում անվտանգությունն ամրապնդող օրինագծերը մերժելու համար։
Երբ Թրամփին հարցրել են այդ մասին, նա ասել է, որ հենց Washington Post-ն է «ռուսական ակտիվ»։
«Միթչ Մաքքոնելը մարդ է, որն ավելի քիչ բան գիտի Ռուսաստանի և ռուսական ազդեցության մասին, քան Դոնալդ Թրամփը, իսկ ես ոչինչ չգիտեմ»,-ասել է նա։








































