ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայի պատճառով ներքաշվել Ռուսաստանի հետ զինված դիմակայության մեջ՝ լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք կենտրոնացած ենք Ռուսաստանի հաշվարկների վրա ազդելու քաղաքական և տնտեսական միջոցառումների միջոցով»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ է և ոչ պատշաճ: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Արևմուտքը կգիտակցի նման ճնշման անհեռանկարային լինելը, իսկ նրա տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ ռուս քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցներն իրականությունը ճանաչելու ցանկության բացակայության արտահայտություն են:










































