Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2012 թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիադայի մասնակիցներին արգելել է իրենց մոտ պահել ներարկիչներ, ասեղներ և բժշկական այլ գործիքներ, որոնցով կարելի է խթանիչներ ընդունել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նման որոշում մինչ այս ընդունել էին հեծանվասպորտի և մարմնամարզության միջազգային ֆեդերացիաները, իսկ ՄՕԿ-ի որոշումը տարածվում է օլիմպիական բոլոր մարզաձևերի վրա:








































