Friday, 26 04 2024
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 29-ին այցելել է արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին: Այն մեկնարկել էր հուլիսի 28-ին և մեկ հարկի տակ միավորել ավելի քան 1000 ձեռներեցների ողջ աշխարհից: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խարույկի շուրջ զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը, ողջունելով Սամմիթի մասնակիցներին, նշել է, որ Սևանում հավաքված երիտասարդությունն արտացոլում է անհատական ազատության, կարողությունների, վստահության և համարձակության ոգին:

Խոսելով երիտասարդության ներուժի լիարժեք իրացման մասին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ երիտասարդությունն ամենահամարձակն է։ Ձեր կողմից առաջարկվող համարձակ գաղափարները լավագույնն են, եթե նաև ծառայում են սերունդների բարեկեցությանը։ Ձեր համարձակությանը կհետևի նաև հասարակությունը, նաև պետությունը։ Ես իսկապես շատ ուրախ եմ լինել այստեղ, քանի որ դուք բոլորդ արտացոլում եք այդ համարձակության զգացումը, որը փոխանցվում է նաև ինձ»։

Անդրադառնալով կառավարության առաջնահերթություն հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստարտափների ոլորտի զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ կառավարության հիմնական գործառույթը համապատասխան միջավայրի, համապատասխան հարթակի ձևավորումն է: Նախարարը նշեց, որ լավագույն օգնությունը խոչընդոտ չդառնալն է: Ուստի, իշխանության կողմից ամենակարևորն է ապահովել միջավայր, որում այդ անհատական նախաձեռնությունները կարող են լավագույնս դրսևորվել, ապահովել ճիշտ օրենքներ, ստեղծել օրենսդրական դաշտ, որը նախաձեռնությանը կտա ինքնադրսևորվելու հնարավորություն, ապահովել միջավայր, որտեղ աշխատանքը լավագույն կերպով կիրագործվի:

«Մենք մի ժողովուրդ ենք, որն օժտված է ինքնության, պատմության բարձր զգացումով: Մենք գիտենք` մենք ով ենք. մենք աշխարհի որևէ այլ ժողովրդից ավելի լավը կամ ավելի վատը չենք: Մենք մի մասնիկն ենք ազգերի հրաշալի ընտանիքի: Մենք շատ հպարտ և վստահ ժողովուրդ ենք, որը գիտի իր պատմությունը և գիտի, թե ինչ է ցանկանում ապագայի համար։ Եվ այստեղ հավաքված երիտասարդ սերունդն արդեն իսկ հայտարարել է, թե ինչ է ցանկանում ապագայի համար, և նրանք դա արել են իրենց ձևով՝ հստակ ուղերձ հղելով պետությանը, որ ցանկանում են ազատություն, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն, որպեսզի արարեն և լինեն օրենքով պաշտպանված: Այս ամենը կառավարության համար շատ պարտավորեցնող է։ Սա այն մանդատն է, որի վրա հիմնված է այս կառավարությունը»,- իր խոսքն ամփոփել ԱԳ նախարարը։

Այնուհետև նախարար Մնացականյանը պատասխանել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի մասնակիցների հարցերին: Խարույկի շուրջ զրույցից առաջ ԱԳ նախարարը շրջայց կատարեց ճամբարում, ծանոթացավ ծրագրի մանրամասներին և նպատակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում