ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկայնը, որը, որպես Անվտանգության խորհրդի անդամ, սովորաբար ճանապարհում ու դիմավորում էր Սերժ Սարգսյանին արտերկիր մեկնելիս, երեկ չի ճանապարհել Սերժ Սարգսյանին: ԱԱԽ մյուս անդամները ներկա են եղել օդանավակայանում:
Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով` Ծառուկյանը Սերժ Սարգսյանին դիմավորելու և ճանապարհելու համար օդանավակայան չի գնում արդեն 3-4 անգամ: Նշանակո՞ւմ է արդյոք, որ Գագիկ Ծառուկյանը այդպիսով մտնում է ընդդիմադիրի իմիջի մեջ` դժվար է ասել:
Հիշեցնենք, որ վերջերս Ծառուկյանը ԲՀԿ գրասենյակում հանդիպումներ է ունենում ընդդիմության հետ` փորձելով նրանց հետ ճանապարհային քարտեզ գծել:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































