Հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն, ով «Նոյ» ֆիլմում հանդես է գալիս գլխավոր դերով, երկու անհաջող փորձերից հետո վերջապես հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հովվապետն իր օրհնությունն է տվել ֆիլմին:
Քրոուն արդեն երկու անգամ փորձել էր հանդիպել կաթոլիկների առաջնորդի հետ, սակայն երկու հանդիպումները վերջին պահին խափանվել էին: Վերջապես նրան հաջողվել է խոսել հովվապետի հետ և քննարկել Դարեն Արոնոֆսկու աստվածաշնչյան «Նոյը»:
Դերասանը նշել է, որ հաշվի առնելով վեճերը, որոնք բռնկվել էին ֆիլմի շուրջ դրա թողարկումից դեռևս մեկ տարի առաջ, ֆիլմի ստեղծողների՝ Վատիկան հրավերի փաստը շատ կարևոր է՝ փոխանցում է RIA Novosti-ն:








































