ԱՄՆ Սենատը չի կարողացել հաղթահարել նախագահ Դոնալդ Թրամփի վետոն և արգելել զենք վաճառել Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ զենքի վաճառքի դեմ հանդես եկող սենատորները երկու երրորդից ավելի քիչ էին։ Այդ պատճառով սենատը չի կարողացել հաղթահարել Թրամփի վետոն։
ԱՄՆ Կոնգրեսը փորձել է խոչընդոտել մատակարարումները դեռ 2019-ի գարնանը, բայց Թրամփը վետո է դրել արգելափակման վրա։









































