Համաձայն բրիտանացի հետազոտողների իրականացրած հարցման` բրիտանացիների 80 տոկոսը դադարում են իրենց սննդակարգին հետևել, երբ արձակուրդ են գնում: Իսկ արտասահմանում գտնվող բրիտանացիների 93 տոկոսն աշխատում է հնարավորինս վայելել տեղի խոհանոցը: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Այսպես ասած, «գոտկատեղի համար» ամենավտանգավոր երկներն են համարվում Ամերիկան, Ֆրանսիան և Իտալիան: Իրենից «մեծ վտանգ է ներկայացնում» նաև շվեդական սեղանը, երբ մարդիկ դադարում են վերահսկել, թե ինչ և որքան են ուտում:
Միայն 4 տոկոսն է ասել, որ հետևում է իր կերած ուտելիքի կալորիականությանը:
Զբոսաշրջիկների մոտ երեք քառորդը խոստովանել է, որ իրենց սիրելի ուտեստներն են տավարի մսով բիֆշտեքսը, մուսական, պիցցան և «պեկինյան» բադը:












































