Իրանական Tasnim լրատվական գործակալությունը հրապարակել է Հորմուզի նեղուցում բրիտանական նավի ձերբակալման տեսանյութը:
Տեսանյութում երեւում են Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի զինվորականները, որոնք նավ են իջնում ուղղաթիռից: Նավն այդ ժամանակ շրջապատված է իրանական դրոշներով մոտորանավակներով:
Նույն տեսանյութում ներկայացված են նաեւ բրիտանական նավի հետ տարված բանակցությունների ձայնագրությունը: Իրանական զինվորականները բրիտանացիներին զգուշացրել են, որ իրենք պետք չէ, որ խառնվեն իրադրությանը, եւ լցանավն արդեն իրենց տրամադրության տակ է:
Իրանը լցանավի ձերբակալման մասին հայտնել էր հուլիսի 19-ին: Նավում կա 23 մարդ: Հայտարարվում էր, որ նավը ձերբակալվել խախտումների համար: