Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, այս մասին գրում է Quartzy-ն:
Ըստ հրատարակության տվյալների, այս տարի Դիսնեյի համար ամենաեկամտաբեր ֆիլմերն են եղել «Վրիժառուները. եզրափակիչ», «Նավապետ Մարվել» եւ «Ալադին» ֆիլմերը: Ֆիլմերից յուրաքանչյուրը հավաքել է 1 մլրդ դոլարից ավելի: 2019թ-ի հուլիսին ընկերությունը վաստակել է 7,67 մլրդ դոլար, դրանով սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ կինոընկերությունների ամենամյա եկամուտների մեջ:
Նշվում է, որ նախկին ռեկորդն էլ էր պատկանում The Walt Disney Company-ին: Այն 2016-ին կազմել էր 7,61 մլրդ դոլար









































