Լրագրողները և սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատեցին և ծաղրեցին ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելին: Այս մասին փոխանցում է The Hill-ը:
Տեղեկացվում է, որ թվիթերում Մակքոնելին տվել են #MoscowMitch հեշթեգը և անվանել «ռուսական ակտիվ»:
Սոցիալական ցանցերում հայտնվել են սենատորի բազմաթիվ ծաղրանկարներ ու կոլաժներ: Դրանցից մեկը «Կարմիր տապ» ֆիլմի կադրն է, որում Առնոլդ Շվարցենեգերն է՝ խորհրդային ոստիկանի հագուստով: Բայց նկարում դերասանի դեմքի փոխարեն Մակքոնելի դեմքն է փակցված։
Ինչպես նշվեց, սենատորի հանդեպ այս վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ վերջինս ԱՄՆ ընտրությունների միջամտությանը վերաբերող երկու օրինագիծ փակեց: