Լեոնիդ Ագուտինը ժամանել է Երևան։ Այս մասին նա հայտնել է ինստագրամի իր էջում: Նա Երևանի հյուրանոցներից մեկից լուսանկար է հրապարակել և գրառում կատարել:
«Երեկ և նույնիսկ այս գիշեր, երգում էինք Բաքվի «Ժառա» փառատոնին, այժմ արդեն Երևանում թեյ եմ խմում: Աշխարհը գեղեցիկ է, քանի որ բազմազան է: Եվ Աստծու գործերն այնքան անքննելի են, որ մենք՝ ժամանակավոր վարձակալներս, չենք մարդկության ճակատագիրը որոշողները:
Կեցցե սերը, երաժշտությունը և ամառը: Եվ ինչո՞ւ ոչ հենց սա»։










































