Անհայտ զինված անձինք Եգիպտոսի տարածքից կրակ են բացել Իսրայելի զինծառայողների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը, հարձակման հետևանքով զինվորներից ոչ մեկը չի տուժել:
Եգիպտոսի ԶՈՒ ուժերի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ ստուգում են տեղեկատվությունը: Նրանց խոսքերով՝ հարձակման ենթադրյալ վայրում աշխատում են ռազմական դատախազության և հետախուզության քննիչները, որոնք պետք է պարզեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:
Իսրայելական կողմը հաստատել է կրակոցների փաստը՝ նշելով, որ տուժածներ չկան:









































