Մոնակոյի արքայադստեր՝ Մոնակո Ստեֆանյայի որդին՝ 26-ամյա Լուի Դյուկռեն, ամուսնացել է իր սիրելիի՝ Մարի Շևալյեի հետ: Այս մասին հաղորդում է People.com-ը:
Նորապսակներն անցկացրել են երկու արարողություն՝ քաղաքացիական (Մոնակոյի արքայազնի պալատում, որն անցկացվել է ուրբաթ օրը) և կրոնական (Կաֆեդրալ մայր տաճարում, որտեղ 1956-ին պսակադրվել են դերասանուհի Գրեյս Քելլին և Մոնակոյի արքայազն Ռենյե II-ը՝ փեսացուի տատիկը և պապիկը):

Չնայած տաճարի հանդիսավորությանը՝ հարսանիքը համեստ է եղել: Ներկա են եղել միայն մոտիկ հարազատները և մի քանի ընկերներ:
Լուին և Մարին սկսել են սկսել են հանդիպել դեռ քոլեջում: Նշանադրության մասին նրանք հայտարարել են անցած ձմռանը՝ Վիետնամում հանգստանալիս:









































