«Նախորդ տարի մենք անընդհատ զգուշացնում էինք, որ գյուղատնտեսության ոլորտում որևէ ներդրում չի արվել և որևէ խրախուսող մեխանիզմ չկա, և մենք գյուղացուն թողել ենք իր հոգսի հետ»,-անդրադառնալով ՀՀ տնտեսական ակտիվության կիսամյակային ցուցանիշներին, որտեղ նշված է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2019 թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա հունվար-հունիսի նկատմամբ նվազել է 7.4 տոկոսով, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այս պահին, նրա խոսքով, պարզ գյուղացին չգիտի՝ ով է նախարարը, ով է հասցեատերը, բնականաբար, ավելի թուլացրեց պատասխնատվության աստիճանը:









































