Կանադացի լուսանկարիչ Շոն վան Դելը վարում է Drawing Hope նախագիծը՝ հայտնում է bigpicture.ru-ն:
Նա վերցնում է առողջանալու մասին երազող երեխաների նկարները ու դրանցով ստեղծում կախարդական լուսանկարներ, որոնցում գլխավոր դերերում հիվանդ երեխաներն են:
Շոնը կարծում է, որ դա հիվանդ երեխային ու նրա ընտանիքին տալիս է կյանքի համար պայքարի փոքր-ինչ ավելի ուժ:
Լուսանկարները նա վաճառում է, իսկ ստացված գումարները փոխանցում իր փոքրիկ հերոսներին:
Լուսանկարիչը երեխաներին կոչ է անում երբեք չհուսահատվել, քանի որ այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է:









































