ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի անդամ, Թուլսի Հաբարդը (Հավայի նահանգից), որ հայտարարել է 2020թ. նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու մասին, դատի է տվել Google- ին և 50 միլիոն դոլար փոխհատուցում պահանջել քարոզարշավի հաշիվը վեց ժամով արգելափակելու համար: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Հայցադիմումը ուղարկվել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) դաշնային դատարանին: Հաբարդը պահանջում է, որ դատարանը Google-ից պահանջի չմիջամտել հետագայում ընտրական գործընթացներին և վճարել առնվազն 50 մլն դոլար տուժած կողմին:











































