ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրականորեն Է գնահատում փոխգործակցությունը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ չնայած վերջերս Փհենյանի կողմից փոքր հեռահարության երկու հրթիռների փորձարկումներին: Հուլիսի 25-ին այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել Է Fox News հեռուստաալիքի եթերում։
Մեկնաբանելով արձակումների մասին հաղորդումները՝ Թրամփը նշել Է. «Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեայի հետ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ Է ընթանում»: ԱՄՆ-ի նախագահը հավելել Է, որ «շատ լավ շփումներ ունի» Կիմ Չեն Ունի հետ: «Տենենք, թե հետո ինչ կլինի,- հավելել Է Թրամփը:- Պատժամիջոցները գործում են, պատանդները (այսինքն՝ ԿԺԴՀ-ի բանտերում կալանավորած ամերիկացի քաղաքացիները) վերադարձված են, մեզ են հանձնում (ամերիկացի զինծառայողների) աճյունները, միջուկային փորձարկումներ չեն եղել»: «Նրանք հրթիռների փորձարկումներ չեն արել, բացի ոչ մեծերից»,- նշել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: «Եթե Հիլարի Քլինթոնը հաղթեր ընտրություններում, մենք այժմ պատերազմ կունենայինք Հյուսիսային Կորեայի հետ,- ասել Է Թրամփը:- Ես չեմ կասկածում դրանում: Ամեն ինչ շատ արագ դրան Էր գնում»։









































