Աշխարհի ամենախոշոր սոցցանցում՝ Facebook-ում, հայտնվել է 1991 թ.-ից ամենահայտնի խաղը համարվող Civilization-ը, որը սակայն ներկայացվել է ավելի հեշտացված տարբերակով: Facebook-ի հավելվածներում այն ներկայացված է Civ World անունով: Խաղը մշակել է 2k Games ընկերությունը:
Նշվում է, որ խաղի «սոցիալական բաղադրիչն» այնքան էլ խորացված չէ, սակայն ի տարբերություն «ագարակի» կամ փոքերային խաղերի, սա ավելի առաջադեմ է: Նրանում պահպանված են խաղի հիմնական բաղադրիչները՝ ռազմավարության տրամաբանությունը, դիվանագիտական համակարգը, տնտեսությունը և այլ տարրեր: Այն կարելի է և անհրաժեշտ է խաղալ Facebook-ի մյուս ընկերների հետ՝ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար: Մեկ խմբում մասնակիցների թիվը կարող է հասնել մինչև 200-ի՝ սկսելով նախապատմական ժամանակաշրջաններից մինչև տիեզերական փուլ:
Նշվում է, որ խաղը որպես այդպիսին անվճար է, սակայն եթե լրացուցիչ օգնություն ստանալու կարիք կա, դրա համար անհրաժեշտ է վճարել: