Մեծ Բրիտանիայի բանակի նախկին հրամանատար լորդ Դանաթը կարծում է, որ Մեծ Բրիտանիան պետք է համալրի իր շարքերը Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու առնչությամբ՝ հաղորդում է The Independent-ը:
Պարբերականի տվյալներով՝ լորդ Դանաթը նախազգուշացրել է «վերածնվող Ռուսաստանի» մասին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, և մտավախություն է հայտնել Ուկրաինա ռուսական զորքերի հավանական ներխուժման առիթով:
Լորդ Դանաթը հայտարարել է, որ պաշտպանության ծախսերի հետագա կրճատումը կլինի սխալ ազդանշան, իսկ դիվանագիտության հիմքում պետք է լինի մեծ ռազմական ներուժ:
Ընթացիկ ծրագրերի համաձայն՝ բրիտանական բանակի թվաքանակը մինչև 2020թ. 102 հազարից պետք է կրճատվի մինչև 82 հազար:











































