Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկի ձևակերպեց Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը դարձավ «էլ կլասիկո»-ների պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Այդ մասին հայտնում է AS-ը:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը «էլ կլասիկո»-ներում իր գոլերի քանակը հասցրեց 19-ի՝ այդ ցուցանիշով գերազանցելով իսպանացի լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ռեկորդը:
Դի Ստեֆանոն, ով «արքայական ակումբ»-ում հանդես է եկել 1953-1964 թվականներին, «Բարսելոնա»-ի դեմ խաղերում խփել է 18 գոլ: 26-ամյա Մեսսին «Ռեալ»-ի դեմ 27 խաղ է անցկացրել:





































