Թուրինի «Յուվենթուս»-ի 20-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ դեռ չի մտածում իր ապագայի մասին:
«Մրցաշրջանի ավարտից հետո ժամանակ կունենամ այլ բաների մասին մտածելու համար: Սակայն այժմ ես խաղում եմ և հաճույք ստանում ֆուտբոլից և խփած գոլերից»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալ»-ն ու ՊՍԺ-ն պատրաստ են 70-ական մլն եվրո վճարել երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:







































