Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կառավարությանը մեղադրել է անօրինական գործողություններում՝ այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմն արգելափակեց Twitter-ին հասանելիությունը: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը:
Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ «իրավաբանորեն անհնարին է անջատել համացանցը և պլատֆորմները»: Թուրքիայի նախագահը նշել է, որ երկրից դուրս եկող թվիթների քանակը շատացել է այն բանից հետո, երբ չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը սահմանվել է սոցիալական ցանցի արգելքը:
Միևնույն ժամանակ երկրի վարչապետը շարունակել է քննադատությունը՝ ուղղված սոցիալական մեդիային:
«Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող են առաքինի մարդիկ պաշտպանել այդ Facebook-ը, YouTube-ը և Twitter-ը»,- ասել է նա և հավելել, որ սոցիալական մեդիաները պարունակում են «ստի բոլոր տեսակները», և դրանց մեղադրել է Ուկրաինայում, Եգիպտոսում և Թուրքիայում անկարգությունների հրահրման մեջ:








































