Ամերիկացի երգչուհի Ռիհանան իր Instagram-ի էջում հրապարակել է մի աղջնակի լուսանկար, որը զարամանալիորեն նման է իրեն: Աստղը հստակեցրել է, որ նա գրեթե գցում էր հեռախոսը ձեռքից, երբ տեսել է լուսանկարը:
Մի շարք համաշխարհային աստղեր մեկնաբանել են Ռիհանայի և աղջնակի՝ Ալայայի նմանությունը:

«Այդ երբվանի՞ց դու երեխա ունես»,- գրել է ամերիկացի ռեփ կատարող Սնուփ Դոգը:
«Դե, հիմա մենք գոնե գիտենք, թե ինչ տեսք կունենա քո երեխան»,- մեկնաբանել է ամերիկացի դերասանուհի Խադիջա Հաքը:













































