«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հուլիսի 24-ի հյուրը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նախօրեին իր կողմից բարձրացված խնդրին՝ Բագրատաշենի մաքսակետի աննկարագրելի հերթերին, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են.«Խոսքը գնում է բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է և անթույլատրելի է Հայաստանի համար այս կարևորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձևակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչև 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար»,-նշում է Եղիազարյանը։
Նա այս հարցով դիմել է վարչապետի և ՊԵԿ նախագահին , այժմ սպասում է պատասխանին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում








































